Categories
Վերջին լուրեր

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՐԱՎՈՐ ԿՐՏՍԵՐ ՍԵՐԺԱՆՏԸ ԳԼԽՈՒՂԵՂԻ ՑՆՑՈՒՄՈՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է

Ոստիկանության կրտսեր սերժանտ 25-ամյա Արմեն Հակոբյանը համակարգի նորեկներից է։ Նա աշխատանքի է անցել Ոստիկանության Արաբկիրի պահպանության բաժին 2018 թվական դեկտեմբերի 28-ից։

Արմենը նվիրված է աշխատանքին։ Երեկ իր գործընկերոջ հետ նա հերթական աշխատանքային գիշերն էր անցկացնում։ Ծառայության ընթացքում եղած ցավալի դեպքը ճակատագրական դարձավ երկու գործընկերների համար․ 38-ամյա Տիգրան Առաքելյանը լուսադեմին՝ 04։00-ին տեղափոխվել էր «Գրգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ և մահացել էր։

Արմեն Հակոբյանը հիվանդանոց է տեղափոխվել 05։00-ին։ Նրա վիճակն այս պահին բավարար է, գտնվում է Նեյրովիրաբուժական բաժանմունքում: Ոստիկանության կրտսեր սերժանտը հիվանդանոց է տեղափոխվել գլխի գագաթային շրջանի պատռված վերքով, փափուկ հյուսվածքների սալջարդ ունի և գլխուղեղի ցնցում։ Բժիշկների կանխատեսմամբ՝ նա մի քանի օրից դուրս է գրվելու։

Armlink-ի լրագրողի հետ զրույցում Արմեն գործընկերները նշեցին, որ նա սիրած աղջիկ ունի, պատրաստվում էր շուտով օրինականացնել հարաբերությունները սիրելիի հետ։

Կիսվել