Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՍԵՆԱՏՈՐ ԳՐԱՀԱՄԸ ՎԵՏՈ Է ԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՎՐԱ

Ինչպես և ակնկալվում էր, Էրդողանի այցն ունեցավ իր բացասական հետևանքները հայերի համար։ Թրամփ-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո սենատոր Լինսի Գրահամը վետո կիրառեց Ցեղասպանության ճաչանչման վերաբերյալ բանաձևի նկատմամբ։

Ցավալին այն է, որ Կոնգրեսի վերին պալատի օրենսդրության համաձայն՝ ցանկացած սենատոր կարող է կասեցնել օրենսդրական նախաձեռնությունը։ Եվ այս անգամ դա արվեց ընդդեմ հայերի։

Գրահամը իր քայլը հետևյալ կերպ է բացատրել․ «Ես հենց նոր եմ հանդիպել նախագահներ Էրդողանի և Թրամփի հետ և նրանց հետ քննարկել եմ այն խնդիրները, որոնց բախվում ենք Սիրիայում… Հուսով եմ՝ Թուրքիան և Հայաստանը կմիավորվեն և կլուծեն այդ հարցը»,- հայտարարել է սենատորը: Ըստ Գրահամի՝ բանաձևի կասեցման որոշումը կայացրել է ոչ թե անցյալի, այլ ապագայի համար:

ՍԵՆԱՏՈՐ ԳՐԱՀԱՄԸ ՎԵՏՈ Է ԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՎՐԱ

Իրավիճակի վրա լույսի շող գցելու համար պարզապես հիշեցնենք, որ տարվա սկզբին Գրահամը Էրդողանի և նրա կնոջ հետ Անկարայում այցելել էր թուրք դաշնակահար Ֆազիլ Սայի համերգը։

Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ բանաձևի վրա վետո դրած սենատորի մասին։

Կիսվել