Categories
#ՊԱՏԱՀԱՐ

ՇԱՐՄ ԷԼ ՇԵՅԽՈՒՄ ՀԱՅՈՒՀԻՆ ՎԱՂԱԺԱՄ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ Է․ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ՎԵՐՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ

Շարմ Էլ Շեյխում գտնվող հայ ընտանիքը ահազանգում է․ օրեր առաջ հանգստի մեկնելիս օդանավում 7-ամսական հղի Լիլիթ Առաքելյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, և կեսարյան հատումով վաղաժամ ծննդաբերել է։



Այժմ երեխան գտնվում է կուվեզում և կկարողանա դուրս գրվել միայն չորեքշաբթի օրը, իսկ փաթեթը լրանում է շաբաթ օրը։ Ամուսինը՝ Նարեկ Հովհաննիսյանը, պատմել է, որ իրենք չունեն հավելյալ գումար այնտեղ մնալու համար։ Բացի այդ՝ հիվանդանոցում նրանցից 5000 ԱՄՆ դոլար են պահանջել արդեն մատուցված ծառայությունների դիմաց։ Գումարը չվճարելու դեպքում հիվանդանոցը թույլ չի տա երեխային դուրս գրել։ Դեսպանատան միջնորդությամբ գումարը իջեցվել է 3500 դոլարի, սակայն զույգը դրա հնարավությունը ևս չունի։

Ամուսինների հանգիստը պլանավորված չի եղել, տոմսերը նրանք խաղարկությամբ են շահել։

Դեսպանությունը անում է ամեն բան ընտանիքին օգնելու համար։

Կիսվել