Categories
Վերջին լուրեր

ՍԻԼՎԻ ՎԱՐԴԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է․ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՇԻԿԱՅԵՐ ՀԱՅՈՒՀԻՆ ՆՇՈՒՄ Է ՀՈԲԵԼՅԱՆԸ

1964 թվականի սուպերհիթը՝ La Plus Belle Pour Aller Danser-ը («Ամենագեղեցիկը գնում է պարելու»), կարելի է հարյուր տոկոսով հայկական անվանել։ Դատեք ինքներդ՝ խոսքերը Շառլ Ազնավուրինն են, երաժշտությունը՝ Ժորժ Գարվարենցինը, երգում է Սիլվի Վարդանը (Վարդանյանը)․․․Այո, այո, շատերն այսօր մոռացել են այս շքեղ շիկահերի մասին, որը միլիոնավոր տղամարդկանց սրտերի համար մրցակցության մեջ էր Բրիժիտ Բարդոյի և Միշել Մարսյեյի հետ։

Սիլվիին հաջողվել է համերգի ժամանակ ելույթ ունենալ «Բիթլզ»-ի հետ

Բայց նրա սիրտը գերել հաջողվել միայն մեկին, և ոչ թե հասարակ մեկին, այլ Ֆրանսիայի ռոքնռոլի արքա Ջոնի Հոլիդեյին։ Նրանց «ոսկե զույգ» էին անվանում, բայց 15 տարի անց ոսկին խամրել է՝ զույգը որոշել է ամուսնալուծվել։

Կա ևս մեկ բան, որում Բարդոն և Մերսյեն երբեք չեն կարող կրկնել Վարդանի հաջողությունը։ Երեք գեղեցկուհիներն էլ իրենց ուժերը փորձել են ինչպես կինոյում, այնպես էլ էնստրադայում, բայց միայն Սիլվիին է հաջողվել համերգի ժամանակ ելույթ ունենալ․․․«Բիթլզ»-ի հետ։ 1964-ին, երբ ողջ աշխարհը վարակված էր «բիթլոմանիայով», հենց Վարդանն էր զարդարել հյուրախաղերով Ֆրանսիա ժամանած աշխարհահռչակ բրիտանացիների համերգային պաստառը։

Եվ չնայած, որ Սիլվի Վարդանն արդեն 75 տարեկան է, նա միևնույն է շարունակում է մնալ La Plus Belle!