Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏՆ ԵՆ ՏՎԵԼ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅ ՔԱՀԱՆԱՅԻՆ ԵՎ ՆՐԱ ՀՈՐԸ

Սիրիայում վերջին հրաժեշտն են տվել օրերս Ղամիշլիում սպանված հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ քահանա Հովսեփ Պետոյանին և նրա հորը՝ Տեր Աբրահամին։

Արարողությունը տեղի է ունեցել հայկական Սուրբ Հովսեփ եկեղեցում։

Հիշեցնենք, որ նրանք սպանվել էին երկուշաբթի օրը Դեր Զոր գնալու ճանապարհին։ Նույն օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել էր կատարվածի պատասխանատվությունը։

Կիսվել