Categories
#ՊԱՏԱՀԱՐ

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՄԱՌԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀՈՐԸ ԶՐԿԵԼ ԵՆ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ

Ինչպես նշում են Ռուսաստանի իրավասու մարմինները, միգրացիոն ծառայությունը անսպասելիորեն ստուգայցի է գնացել Ռուսաստանի իրավապահ մարմինների համար տխրահռչակ Մառա Բաղդասարյանի մոտ։

Արդյունքում որոշվել է, որ նրա հորը՝ Էլմար Էլմիրովիչին, անձնագիրը տրվել է սխալմամբ։ Այժմ նա այլևս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չէ: Փոխարենը նրան առաջարկել են դիմել բնակության ժամանակավոր թույլտվություն ստանալու համար:

Ընտանիքը պնդում է, որ Էլմար Բաղդասարյանը Ռուսաստանում ապրել է 30 տարի։ Նա մեծ գործարար է և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր։

Մարին օգնություն է խնդրում ԶԼՄ-ներից, բայց, հաշվի առնելով մամուլի հետ փոխհարաբերությունները ՝ նա հավանաբար երկար կսպասի։

Կիսվել