Վերջին լուրեր

ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅՏՆԻ ՋԱԶ-ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԱՐՄԵՆ ՄԵՐԱԲՈՎԸ

Written by Armlink

Հայկական, ռուսական և համաշխարհային ջազը ունեցավ ծանր և անսպասելի կորուստ։ Այս գիշեր 45 տարեկանում կյանքից անժամանակ հեռացավ Արմեն Մերաբովը՝ շատերի համար էտալոն դարձած ջազ-դաշնակահարն ու կոմպոզիտորը։

Կնոջ՝ Մարիամ Մերաբովայի հետ դուետով Արմենը շրջագայել էր տասնյակ քաղաքներով՝ իր ջազի տեսակով վայելելով հազարավոր հանդիսատեսների համակրանքը։

Դեռևս նոյեմբերին էր, երբ զույգը փայլուն ելույթ ունեցավ Երևանում։ Երեկոն «զարդարվեց» Արմենի հոր՝ սովետական ջազի լեգենդ, 84-ամյա Լևոն Մերաբովի ելույթով։

Արմենի մասին սիրում էին ասել, որ նա նայում է երաժշտությանը նոր անկյունից, առաջարկում է իր ոչ ստանդարտ, էմոցիոնալ լուծումները։ Անգամ հենց իր սիրավեպը դաշնամուրի հետ բոլորի համար անսպասելի էր, որովհետև նրա առաջին երաժշտական գործիքը տրոմբոնն էր։

Հայտնում ենք մեր ցավակցությունները ականավոր երաժշտի հարազատներին և մոտիկ մարդկանց։

About the author

Armlink