Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՓՈԼ ՌԻՉԱՐԴ ԳԱՅԱԳԵՐՆ ԱՅՍՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Փոլ Ռիչարդ Գալագերը։ Նա իր այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։

Արքեպիսկոպոսին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրանք քննարկել են Հայաստանի և Վատիկանի երկկողմ հարաբերությունները։

Մնացականյանը  հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ինքը կցանկանար խորացնել Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերությունները, և ավելացրել է, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքային ու միանշանակ դիրքորոշման համար:

Կիսվել