Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՍՈՎՈՐԵ՛Լ, ՍՈՎՈՐԵ՛Լ, ՍՈՎՈՐԵ՛Լ. ԱՅՍՕՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Ուսանողական տարիները յուրաքանչյուր մարդու կյանքում ամենահիշարժան շրջանն են։ Նախկին ուսանողներն այն հիշում են ջերմությամբ ու կարոտով։

Իսկ նրանք, ովքեր դեռ նոր են ավարտում դպրոցը, երանությամբ և ողջ եռանդով անում են ամեն բան ուսանող կոչվելու, որակյալ կրթություն ստանալու և, իհարկե, նոր ընկերներ ձեռք բերելու համար։

1939 թվականին Չեխիայում հիտլերյան զորքերը, չհանդուրժելով ուսանողների խաղաղ ցույցը, տասնյակ ուսանողների մահապատժի ենթարկեցին, մի քանի հազարների ձերբակալեցին, մյուս մասին էլ աքսորեցին համակենտրոնացման ճամբարներ։

Ուսանողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքից 7 տարի անց Չեխիայում Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց Ուսանողության միջազգային օր։

ՍՈՎՈՐԵ՛Լ, ՍՈՎՈՐԵ՛Լ, ՍՈՎՈՐԵ՛Լ. ԱՅՍՕՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Շնորհավորում ենք բոլոր ուսանողների տոնը, ձեր միտքն ու եռանդը մեր ապագան է։

Կիսվել