Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅՏՆՎԵԼ Է ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՈՐՏԵՂ ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է ՆՈՐ՝ 2017 ԹՎԱԿԱՆԸ

Ընդամենը մի քանի օր առաջ համացանցում էր հայտնվել Խաչատրյան քույրերից մեկի հեռախոսազանգը արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայություն՝ հոր սպանությունից մի փոքր անց։

Նույն օրը հայտնվել էր տեսանյութ, որում քույրերը քննիչներին ցույց են տալիս՝ ինչպես է տեղի ունեցել սպանությունը։

Սա 2017-ի ամանորյա գիշերն է։ Աղջիկների մորը Միխայիլն արդեն վռնդել էր։

Չնայած, առաջին հայացքից կարելի է մտածել, թե քույրերը կենաց են ասում, հայրը նրանց լսում է ու ամեն ինչ, ասես, նորմալ է, բայց միևնույնն է՝ զգացվում է ինչ-որ լարվածություն նրանց միջև։ Դե Միխայիլն էլ անընդհատ քույրերից մեկին լռեցնում է։

Քույրերի գործով դատավարությունը դեռ շարունակվում է։