Categories
Վերջին լուրեր

ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ 38 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԵՆ ՀԱՎԱՔԵԼ

Լևոնն ընդամենը մեկ տարեկան է։ Մոտ 4 ամիս առաջ նա հայտնվեց հիվանդանցում՝ վերակենդանացման բաժանմունքում։ 2 ամիս առաջ էլ բուժող բժիշկը հայտարարեց, որ ախտորոշված հիվանդությունը՝ նեյրո-մեթաբոլիկ գենետիկական խանգարումը, բուժման ենթակա չէ։ Այդուհանդերձ, բժիշկների մի խումբ պնդում էր, որ փոքրիկին պետք է հետազոտել արտասահմանում։


Գտնվեցին կամավորներ, ովքեր վերջին երկու ամիսների ընթացքում նամակներ գրեցին եվրոպական մի շարք կլինիկաների, սակայն պատասխպան ստացան միայն Գերմանիայի Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայից։ Կլինիկան պատրաստ է հետազոտել, ախտորոշել և բուժման ընթացք տալ երեխային։


Սակայն այս ամենը մեծ գումարների հետ էր կապված՝ 32․000 դոլար։ Բայց կամավորները հեշտ չհանձնվեցին․ նրանք սկսեցին դրամահավաք՝ հանուն Լևոնի փրկության։ Կարճ ժամանակահատվածում հավաքվեց ողջ գումարը․․․ու դեռ ավելին՝ 38․000 դոլար։


Հիմա Լևոնին երկարատև և բարդ ճանապարհ է սպասվում։ Հուսանք, որ հազարավոր բարի մարդկանց շնորհիվ փոքրիկը շուտով կառողջանա։