Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՏՆԱՅԻՆ ՆԵՐԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Հոկտեմբերի 12-ին ժամը 19։50-ին Արագածոտնում տեղի է ունեցել արտառոց դեպք։ «Ապարան» ԲԿ է տեղափոխվել մի տղամարդ՝ առանց կյանքի նշանների։

Հետո ի հայտ են եկել մի շարք մանրամասներ։ Ինչպես պարզվել է, Շենավան գյուղի բնակիչ 62-ամյա Հայկ Ա․-ի մահվան պատճառը ներարկվող դեղամիջոցից առաջացած ալերգիկ ռեակցիան է եղել։

Շենավանցի 44-ամյա բուժքույրն իր տանը Հայկին «Ցեֆտրիակսոն-Աստերիա» հակաբիոտիկ է ներարկել։ Այս դեղը սովորաբար ներարկում են սուր ինֆեկցիաների դեպքում։

Գործի առթիվ հետաքննություն է տարվում։