Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»-Ը ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

Մոտ մեկ ժամ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամները բողոքի ակցիա էին անցկացրել Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ:

Նրանց հիմնական պահանջն Արմավիրի քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովին պատժել է։ Վերջերս տեղի հայկական եկեղեցու մոտ անարգել էր Գարեգին Նժդեհի հուշատախտակը ՝ այն սև ներկով պատելով։

Իր քայլը նա բացատրել էր նրանով, որ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում հուշատախտակը հանելու համար։

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»-Ը ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

Սպասում ենք Կուբանի իշխանությունների արձագանքին:

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԿՐԱՍՆՈԴԱՐՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍԵՎ ՆԵՐԿՈՎ ԱՆԱՐԳԵԼ Է ՆԺԴԵՀԻ ՀՈՒՇԱՔԱՐԸ

Հոկտեմբերի կեսերին Կրասնոդարի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները պահանջում էին ապամոնտաժել Գարեգին Նժդեհի հուշաքարը, որը գտնվում է Արմավիր քաղաքում՝ հայկական եկեղեցու տարածքում։

ԿՐԱՍՆՈԴԱՐՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍԵՎ ՆԵՐԿՈՎ ԱՆԱՐԳԵԼ Է ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՈՒՇԱՔԱՐԸ

Քաղաքային դուման խոստացել էր ապամոնտաժել այն, բայց դրժել էր խոստումը։ Առհասարակ, այս քաղաքում հայերի կամքին հակառակ ինչ-որ գործողություններ կարող է միայն խելքից պատուհասը, կամ էլ շատ խիզախ մեկը անել։

Ու այդ խիզախը գտնվեց․ նրա անունն է Ալեքսեյ Վինոգրադով՝ Արմավիրի խորհրդարանի պատգամավոր։ Ծնվել է Գրոզնիյում, բնակություն է հաստատել Արմավիրում 1992 թվականին։ Նա էլ, չսպասելով ապամոնտաժմանը, նախաձեռնությունը վերցրել է իր վրա ու սառնասրտորեն սև ներկով ներկել Գարեգին Նժդեհի հուշաքարը։

Հուշաքարը տեղադրվել էր դեռևս 2012 թվականին և մինչ օրս չէր խանգարում Վինոգրադովին։ Ու չգիտես ինչու նա որոշեց, որ այլևս անհնար է հանդուրժել Նժդեհի հուշաքարի ներկայությունը։

Categories
Վերջին լուրեր

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԻ

Գարեգին Նժդեհի մասին Իլհամ Ալիևի խոսքերից հետո ակտիվացան նաև Ռուսաստանի ադրբեջանցիները։ Առաջնորդի կանչով քնից դուրս եկան, այսպես ասած։ Ռուսաստանի ադրբեջանական համայնքը պահանջում է, որ Կրասնոդարի մարզում ապամոնտաժվի Գարեգին Նժդեհի արձանը։

Այս արձանը տեղադրվել է 2012 թվականին Արմավիր քաղաքում՝ հայկական եկեղեցու տարածքում։

Արմավիրի քաղաքապետն, իհարկե, այդ ամենը լսեց, հասկացավ, բայց ոչինչ չարեց։ Քաղաքը հիմնվել է հայերի կողմից, եկեղեցին հայկական է և արձանը հայկական է․ այստեղ ադրբեջանցիներն անելիք չունեն։

Բացի այդ, բոլորը գիտեին՝ ում է նվիրված արձանը։ Միայն Ալիևն ու նրա ցեղն են մեծն հրամանատարի մասին իմացել վերջերս։ Զարմանալի էլ չէ։ Չէ՞ որ պատմությունը ադրբեջանցիների թույլ կողմն է։

Պատմությո՛ւն սովորեք։