Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԳԱՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԿՎԱՐԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՇՈՈՒ, ՈՐՈՒՄ ՈՉ ՈՔ ԵՐԳԵԼ ՉԳԻՏԻ

Գարիկ Մարտիրոսյանը դարձել է անսովոր երաժշտական շոուի հաղորդավար, որը կոչվում է «Щас Спою». Բոլոր մասնակիցները լուրջ ընտրության փուլ են անցել, քանի որ հաղորդմանը մասնակցելու գլխավոր պայմանը երգել չկարողանալն է։ Շոուն ցուցադրվելու է Ռուսաստանի Առաջին ալիքով հոկտեմբերի 6-ից։

Վերջապես կիրականանա բոլոր նրանց երազանքն, ում ականջին արջ է կանգնել, նրանք հնարավորություն կունենան իրենց տաղանդի իսպառ բացակայությունը ցուցադրել ողջ աշխարհով։ Բայց ի վերջո կհաղթի նա, ով համեմատաբար լավ է երգում։

Շոուում հայտնվելու հայտ է լրացրել 1200 հոգի, բայց միայն 30 երջանիկներին է բախտ վիճակվել անցնել քասթինգները։

ԳԱՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԿՎԱՐԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՇՈՈՒ, ՈՐՈՒՄ ՈՉ ՈՔ ԵՐԳԵԼ ՉԳԻՏԻ


Ինչպես ասում է Գարիկը՝ սա ունիկալ հեռուստատեսային զվարճանք է։ Իսկապես որ, հեռուստադիտողների համար հետաքրքիր ու զվարճալի կլինի տեսնել՝ ինչպես են երգում մարդիկ, որոնք ո՛չ ձայն ունեն, ո՛չ լսողություն։ Այնպես որ պատրաստվեք և զինվեք բամբակով՝ ականջները փակելու համար։