Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կոչ անելով դադարեցնել թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա։

Գերմանական DW-ի փոխանցմամբ, Մերկելը կարևորել է Թուրքիայի անվտանգության շահերը, միևնույն ժամանակ կարծիք հայտնել, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող ռազմական գործողությունները կարող են հանգեցնել «Իսլամական պետության» ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի սրմանը։

Ի դեպ, հեռախոսազրույցի նախաձեռնությամբ հանդես է եկել հենց Էրդողանը՝ նա, ով մինչ այդ սպառնում էր փախստականների նոր հոսք ապահովել Եվրոպա, եթե աշխարհը քննադատի Թուրքիայի ներխուժումը Սիրիա։