Categories
Վերջին լուրեր

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱՆ ՆՎԱՃԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է

Օրերս Հայաստան էին այցելել ամերիկյան հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են գինու արտահանմամբ։

Նրանք ցանկանում էին բացահայտել հայկական գինեգործության ներուժը, ծանոթանալ տեղածին սորտերից ստացվող գինիների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել ԱՄՆ արտահանման վերաբերյալ։

Հյուրերին հատկապես զարմացրին էնդեմիկ տեսակներից ստացվող հայկական գինիները, որոնք, անկասկած, իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն ամերիկյան շուկայում։

Օրերս Հայաստան էին այցելել ամերիկյան հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են գինու արտահանմամբ

Բարձրակարգ գինու սիրահարները, հոգնելով եվրոպական հայտնի խաղողի սորտերից ստացվող գինիներից, վերջերս սկսել են ավելի շատ հետաքրքրվել Արևմուտքի համար խաղողի ոչ ավանդական, քիչ տարածված տեսակներով։

Արտասահմանցիներն այցելել են գինեգործարաններ, հանդիպումներ ունեցել հայկական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Եվ ահա նախնական պայմանավորվածությունները պատրաստ են։