Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՄԱՀԱՑԵԼ Է ԺԱԿ ՇԻՐԱԿԸ

86 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը։

Շիրակը Հայաստանի մեծ բարեկամն էր։ Հենց նրա կառավարման օրոք Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները նոր, բոլորովին այլ մակարդակի հասան։ Նա մշտապես քննադատում էր Թուրքիայի մերժողական քաղաքականությունն ու կոչ անում այդ երկրի իշխանություններին ընդունել Հայոց ցեղասպանությունը։

Ֆրանսիայի նախագահի պաշտոնը Շիրակը զբաղեցրել է 1995-2007 թվականներին։ 1977-ից մինչև 1995 թվականը նա զբաղեցրել է Փարիզի քաղաքապետի պաշտոնը։ Ավելի վաղ եղել է երկրի վարչապետը։

Հանգչի՛ր խաղաղությամբ, մեծ ֆրանսիացի։