Categories
Վերջին լուրեր

19-ԱՄՅԱ ՀԱՅՈՒՀԻՆ ՀՈՐ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ

Սիրիայի հյուսիսում հոկտեմբերի 9-ին Անկարայի կողմից ձեռնարկած ագրեսիվ ռազմական օպերացիան, որը անսպասելիորեն կրում է «Խաղաղության աղբյուր» անունը, միավորել է ոչ միայն դրա թիրախ դարձած քրդերին, այլև տեղի հայերին, ասորիներին և արաբներին։

Ինքնապաշտպանական միավորումներն ու պարզապես խաղաղ բնակիչները ստանձնել են իրենց ընտանիքների և տների պաշտպանությունը։

Նրանց շարքերում, ովքեր զենք են վերցրել ու դեմ դուրս եկել թուրք զինվորականներին, 19-ամյա հայուհի Անուշ Սարգիսը։ Աղջիկը քրդական YPG միավորման մարտիկ է։

Նույն ջոկատում նրա հետ կռվում է նաև 53-ամյա հայրը։ Ընտանիքն ապրում է Ռաս-Էլ-Այն բնակելի վայրում։ Այն ևս զինվորականների հարվածի տակ է գտնվում։

Այժմ հայրն ու դուստրը պայքարում են Հասակա քաղաքում, որտեղ կենտրոնացած են մեծաքանակ թուրքական ուժեր։