Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Մինչ Իլհամ Ալիեևը ապրում է զուգահեռ իրականությունում, ուր Գարեգին Նժդեհը ֆաշիստ է, մենք կհիշենք իրական փաստեր․ վերմախտի զինվորական միավորներից մեկը՝ «Ադրբեջանական լեգեոնը»։

Նախքան բուն թեմային անդրադառնալը՝ մի փոքր նախապատմություն։

Երեկ Ադրբեջանի ու Բացականչական Նշանի նախագահը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստի ժամանակ Աշխաբադում խոսեց Գարեգին Նժդեհի մասին։ Նա հայտարարեց, որ «Երևանի կենտրոնում կանգնած է Գարեգին Տեր-Հարությունյանի արձանը, ով ծառայել է ֆաշիստներին՝ որպես Գարեգին Նժդեհ»։ Նաև հավելեց, որ Նժդեհը ձերբակալվել էր ու մահացել Վլադիմիրի բանտում։

Սրան պատասխանեց Հայաստանի վարչապետը ու նշեց, որ Ալիևը խեղաթյուրում է պատմական փաստերը

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Գարեգին Նժդեհը եղել է Թուրքիայի ոտնձգությունների դեմ պայքարի ակտիվ մասնակից, իսկ 1918 թվականին պատասխանատու է եղել հակաթուրքական ճակատի կարևոր հատվածի համար։

Խոսելով Նժդեհի ճակատագրի մասին՝ Հայաստանի վարչապետը հիշեցրեց, որ նա մահացել է Վլադիմիրի բանտում։ Բազմաթիվ ականավոր խորհրդային գործիչներ նույնպես մահացել են բանտերում։

«Եվ ի՞նչ, բոլորին, ովքեր կալանավորված են եղել բանտերում 1937-53 թվականներին, համարենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա հիշեցնեմ, որ ականավոր շատ գործիչներ դատապարտվել են և իրենց մահկանացուն կնքել՝ բանտում», – ասել է Փաշինյանն՝ ավելացնելով, որ չի կարելի ենթադրությունները որպես փաստեր ներկայացնել։

Վերմախտի 804-րդ ադրբեջանական ցամաքային բատալյոնի շարասյունը (Aserbeidschanisches Infanterie-Bataillon 804)

Ինչ խոսք, պատասխանը լավն է եղել։ Բայց մենք էլ ասելիք ունենք ։

Հիմա ամենահետաքրքիր հատվածը։

Մի քանի փաստ Երկրորդ աշխարհամարտում Ադրբեջանի ունեցած դերի մասին։

ՏԻԿՆԱ՛ՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ԴԻՄԱՎՈՐԵ՛Ք «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻՆ»

Հետաքրքիր է՝ ու՞մ կողմից են կռվել նրանք արյունահեղ պատերազմի ժամանակ։ Եթե դուք մտածեք՝ «Իհարկե, ԽՍՀՄ զորքերի կազմում։ Սա ի՞նչ հարց է», ապա չարաչար կսխալվեք։ Այս զինված հրոսակախումբը (ուրիշ կերպ այն անվանել լեզուն չի պտտվում) կռվում էր ֆաշիստների զինվորների հետ կողք կողքի։ Կազմավորման մեջ մտնում էին նախկինում գերեվարված խորհրդային ադրբեջանցիները։

Լեգեոնի կազմավորման հիմքը դրվել է դեռևս 1941թ․-ին, բայց այդ ժամանակ խմբավորումը կոչվում էր «Կովկասա-մուսուլմանական լեգեոն», որում ընդգրկված էին ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև Դաղստանի և կովկասյան մի շարք այլ հանրապետությունների ներկայացուցիչներ:

Սակայն աստիճանաբար ադրբեջանցիների թիվը այդ խմբավոման մեջ սկսեց աճել, ու 1942թ․-ին որոշում կայացվեց ստեղծել առանձին ադրբեջանական լեգեոն, որը բաղկացած կլիներ բացառապես ադրբեջանցիներից։

Գերմանական հրամանատարությունը մեկ անգամ չէ, որ դրական է արտահայտվել Ադրբեջանական լեգեոնի մասին:

Այս «մարդիկ» հույս ունեին, որ Հիտլերը կօգնի իրենց ազատել Ադրբեջանը խորհրդային կարգերից։ Բայց, սպոյլեր․ ֆաշիստները պարտվեցին։

Գերմանիայի կապիտուլյացիայից հետո, ադրբեջանական լեգեոնի մասնակիցները փորձում էին հանձնվել ամերիկացիներին և բրիտանացիներին՝ հույս ունենալով, որ նրանց չեն արտահանձնելու ԽՍՀՄ-ին:

Այնուամենայնիվ, շատ ադրբեջանցիների հանձնեցին Խորհրդային Միությանը: Հայտնի են դեպքեր, երբ, ադրբեջանցիներին Սև ծովով դեպի Խորհրդային միություն տեղափոխելու ժամանակ, նրանցից շատերը ցատկել են նավերից՝ միայն թե չհայտնվեն ԽՍՀՄ-ի համակենտրոնացման ճամբարներում։

Այնպես որ պատմությունը սովորե՛ք, այլ ոչ թե դատարկախոսե՛ք, Ադրբեջանի ու Բացականչական Նշանի «հարգելի՛» նախագահ։