Categories
Վերջին լուրեր

ՀԱՅ ԵՐԵԽԱՆ ԾԱՂԻԿՆԵՐ Է ՆՎԻՐՈՒՄ ԼԻԲԱՆԱՆՑԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

Լիբանանում արդեն մի քանի օր շարունակվում են բողոքի ակցիաները։ Հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ պահանջելով կառավարության հրաժարականը։

Լիբանանում արդեն մի քանի օր շարունակվում են բողոքի ակցիաները։ Հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ պահանջելով կառավարության հրաժարականը։

Ցույցերը, բնականաբար, խաղաղ չեն անցնում։ Ցուցարարների ու ոստիկանության միջև անընդհատ բախումներ են տեղի ունենում։

Բայց այս կադրերը կարող են բառիս բուն իմաստով հուզել ձեզ և վերադարձնել հավատը մարդկանց նկատմամբ:

Տեսանյութում մի փոքրիկ տղա ոստիկաններին ծաղիկներ է նվիրում, իսկ նրանք ժպիտով նվերներն ընդունում են ու համբուրում տղայի ճակատը:

Այդ փոքրիկն, ի դեպ, հայ է․ նրա անունն է Արամ։

Իսկ հիմա զուտ համեմատության համար է։ Լիբանանում, ինչպես և Ադրբեջանում, այժմ այնքան էլ խաղաղ չէ։

Սակայն ոստիկանությունը Լիբանանում իրեն չի պահում, ինչպես անասուն, ուժ չի կիրառում տարեցների նկատմամբ, հինգ հոգով մեկին քարշ չեն տալիս և ապտակում խեղճին, կամ ամբողջ վաշտով նետվում մի կնոջ վրա՝ ձերբակալելու համար:

Ո՛չ։ Չգիտես ինչու լիբանանյան ուժայիններն իրենց այլ կերպ են պահում ՝ մարդկայնորեն (համենայն դեպս այս տեսահոլովակից այդպես է երևում)։

Ադրբեջանի ոստիկանությո՛ւն, դուք էլ կարող եք մարդ լինել։ Ուղղակի պետք է մի քիչ ցանկություն ունենալ:

Categories
Վերջին լուրեր

ԲԱԽՈՒՄՆԵՐ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ․ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ՀԱՅԵՐՈՎ ԲՆԱԿԵՑՎԱԾ ՔԱՂԱՔ Է

Երեկվանից բողոքի նոր ալիք է բարձրացել Լիբանանում։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով Կառավարության հրաժարականը։

Ակցիան խաղաղ չի անցնում․ ցուցարարները հրկիզում են անիվներ, կոտրում ապակյա շշեր, բախումներ են ունենում ոստիկանների հետ։

Երեկ ցույցերը սկսվել էին Բեյրութում, այսօր արդեն հասել են մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա գտնվող Անթիլիաս քաղաք։

Քաղաքը մեզ՝ հայերիս համար կարևոր նշանակություն ունի, քանի որ 1930 թվականից հենց  այստեղ է տեղակայված Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության նստավայրը։ Բնակիչներն էլ հիմնականում քրիստոնյա են, հատկապես մեծ թիվ են կազմում հայերը։

Ինչպես երևում է՝ նահանջելու մտադրություն ցուցարարները չունեն

Ինչպես երևում է՝ նահանջելու մտադրություն ցուցարարները չունեն։

Մեր հայրենակիցներն էլ ցույցի վայրից կիսվել են տեսագրությամբ։

Այսօր նախարարների խորհրդի արտահերթ նիստ է գումարվելու՝ քննարկելու երկրում տիրող իրավիճակը և, մասնավորապես, այս վերջին զարգացումները։