Categories
#ՊԱՏԱՀԱՐ

ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԵԿԱԾ ԵՌՅԱԿՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՄԱՅՐԻԿԸ ԱՅՍՕՐ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՏՈՒՆ

Մոտ մեկ ամիս առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը բնական ճանապարհով եռյակ էր լույս աշխարհ եկել։  Երջանիկ մայրիկը 26-ամյա Աննան է։ Նա 7 տարի շարունակ երեխա չէր կարողանում ունենալ։ Բայց դե չմոռանանք մեր բժիշկների հրաշագործ լինելու մասին։

Աննան դիմել էր «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» և որոշ ժամանակ բուժվելուց հետո հղիացել էր։

Երեխաները առողջ են ծնվել՝ 1 կգ 620 գրամ, 1 կգ 800 գրամ և 2 կիլոգրամ 30 գրամ քաշերով։ Փոքրիկներին կոչել են տատիկների և պապիկի անուններով՝ Ռոզի, Գայանե և Գոռ։

Իսկ մեկ ամիս ծննդատանը մնալուց, քաշ հավաքելուց և մայրիկին երեխաների խնամքին պատրաստելուց հետո այսօր նրանք դուրս են գրվել։

Նորածիններն ու երջանիկ մայրիկը արդեն տանն են։ Նրանք անչափ շնորհակալ են ողջ անձնակազմից։ Իսկ Աննան դեմ չէ ևս մեկ եռյակ լույս աշխարհ բերելուն։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԿՈՒՅՐ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԼՈՒՍԻՆԵԻ ԿՅԱՆՔԻ ՎԱՌ ԳՈՒՅՆԵՐԸ

28-ամյա Լուսինեն արդեն 7 տարի կյանքը «սև ու սպիտակ» գույների մեջ է տեսնում։

Երիտասարդ տարիքում նա կորցրեց ծնողներին, սթրեսի մեջ ընկավ, ինչն էլ դարձավ տաղանդավոր ջութակահարուհու կուրության պատճառը։

 Լուսինեի մայրը դերսանուհի էր, հայրը՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու։ Ջութակահարուհու իր կարիրերան Լուսինեն սկսեց 6 տարեկանից՝ մոր ներկայացումից հետո։

Մասնագիտական կրթություն նա ստացել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, հետո ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Դասախոսների համար ծանր հարված էր տաղանդավոր ջութակահարուհու տեսողության կորուստը, բայց նա չհանձնվեց։

Լուսինեն 4 միջազգային մրցույթների հաղթող է, նրա նվագը շատերին է գերել ու հիացրել։ Առաջիկայում նա պատրաստվում է Վիեննայում կայանալիք միջազգային մրցույթին մասնակցել, բայց այս հարցում լուրջ խոչընդոտների է բախվել․ ինքը գումար չունի, իսկ հովանավորներ դեռ չկան։ Հովանավորներ գտնվելու դեպքում Լուսինեն կկարողանա նաև տեսողությունը վերականգնել։

 28-ամյա ջութակահարուհին հույսը չի կորցնում՝ բարի մարդկանց ականջներին տիեզերական երաժշտությունը կհասնի։

Categories
Վերջին լուրեր

ԵՐԿՈՒ ՈՏՔԸ ԿՈՐՑՐԱԾ ՍԵՎԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

34-ամյա Սևակ Մխիթարյանի համար 17 արի առաջ կյանքը մի ակնթարթում փոխվեց։ Ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով Սևակը կորցրեց քայլելու ունակությունը․ նա զրկվեց երկու ոտքից։

Սկզբնական շրջանում Սևակը փորձում էր հաղթահարել հոգեբանական բարդությունները, հարմարվել նոր ապրելակերպին։ Որոշ ժամանակ անց նա հասկացավ, որ կյանքը շարունակվում է։

Երբ Սևակը փոխվեց իր մտքերի հոսքը, շատ բան փոխվեց նրա կյանքում։ Նա հասկացավ՝ առանց երկու ոտքի էլ նա կարող է ապրել, արարել և հանրության լիիրավ անդամ լինել։

Երբ Սևակը փոխվեց իր մտքերի հոսքը, շատ բան փոխվեց նրա կյանքում

Սևակը կայացած և հաջողակ անհատի լավագույն օրինակներից է։ Հենց հաշմանդամությունից հետո է նա իրավաբանի կրթություն ստացել, ամուսնացել, սպորտում հաջողությունների հասել և աշխատանքի անցել։

Սևակի համար հեղաշրջող դեր ունեցավ նաև 7 տարի առաջ Արտակարգ իրավիճակների նախարարությունում գործի անցնելը։ Հիմա նա «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետն է։ Ընդամենը օրեր առաջ էլ Սևակն իր ընտանիքով «Լավագույն մարզական ընտանիք 2019»-ին լավագույն մարզական ընտանիքը։

«Կյանքը շարունակվում է»՝ այս կարգախոսն է Սևակին օգնում առաջ շարժվել։

Categories
Վերջին լուրեր

103-ԱՄՅԱ ՀԱՅԱԿԱՆՈՒՇ ՏԱՏԻԿԸ ՊԱՏՄԵԼ Է ԻՐ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՏՎԵԼ

Արարատի մարզի Աբովյան գյուղում է ապրում Հայկանուշ տատիկը։ Նա 103 տարեկան է։ Այս տարիքին էլ դեռ աշխույժ է, սիրում է ասել-խոսել, պատմել իր անցյալի մասին, կիսվել իր փորձով։

Արմատներով Մարտունուց է, 2010 թվականին է ընտանիքի հետ տեղափոխվել Աբովյան։

Երիտասարդ տարիներին աշխատել է, ամեն ինչ արել է գյուղում։ Բայց երբ 24-ամյա որդին մահացավ, այլևս դադարեց կոլխոզում աշխատել։

Արմատներով Մարտունուց է, 2010 թվականին է ընտանիքի հետ տեղափոխվել Աբովյան

Հիմա էլ առողջ է, բողոքներ չունի, միայն տեսողությունն է վատացել։ Դուստրը պատմում է, որ մինչ անցյալ տարի ինքնուրույն տեղաշարժվում էր, օգնում էր տան գործերում։

Հայկանուշ տատիկը մեզ հետ զրույցում կիսվել է իր փորձով, խորհուրդներ է տվել երիտասարդներին և գյուղացի կանանց։