Categories
Վերջին լուրեր

ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ RBM-Ի ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՄԱՐՏՈՒՄ

Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել ММА Russian Battle Masters մարտերի երեկոն։ Գլխավոր մարտում իրար դեմ են դուրս եկել Արսեն «Ղարաբաղյան առյուծ» Ներսեսյանն ու Յուրի «Ռուսական առյուծ» Լապիցկին։

«Ղարաբաղյան առյուծը» հաղթել է մրցակցին խեղդում հնարքով առաջին իսկ ռաունդում ու դարձել չեմպիոն՝ 84 կգ կարգում։ Ռուս մարտիկին անգամ բժշկական օգնություն պետք եղավ։ Սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ։

Սա արցախցի 27-ամյա մարտիկի 14-րդ հաղթանակն է։

Սա արցախցի 27-ամյա մարտիկի 14-րդ հաղթանակն է։