Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅԵՐԸ 6 ՏԱՓՕՂԱԿ ԵՆ ՆԵՏԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՈԿԵՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԽԱՂՈՒՄ

Հոկեյի Ուկրաինայի առաջնության 16-րդ տուրն ավարտվեց չափազանց արդյունավետ խաղով: Հանդիպել էին առաջնության երկու հետնապահները։

Արդյունքում Խարկովի «Դինամո»-ն պարտվեց «սառցե գայլերին» 6:11 հաշվով։ Բայց առավել հետաքրքիրն այն է, որ վեց տափօղակ այդ խաղում երեք հայ է ուղարկել դարպասը:

ՀԱՅԵՐԸ 6 ՏԱՓՕՂԱԿ ԵՆ ՆԵՏԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՈԿԵՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԽԱՂՈՒՄ

Հանդիպման իրական հերոսը՝ «Սառցե գայլերի» հարձակվող Վալերի Մկրտչյանն է։  Նա խաղից ընդամենը մեկ օր առաջ էր տեղափոխվել թիմ ու անմիջապես հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ 

Եվգենի Աբաջյան
Վալերի Մկրտչյան
Միխայիլ Գևորգյան

Իսկ Խարկովի «Դինամո»-ի կազմում աչքի ընկան ուրիշ երկու հայեր։ 18-ամյա Եվգենի Աբաջյանը այդ օրը դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ 22-ամյա Միխայիլ Գևորգյանը։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՄԻ ՄԵՔԵՆԱ ՄՈԽՐԻ Է ՎԵՐԱԾՎԵԼ

Կիրակի գիշերը լույս երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել հայ-վրացական սահմանի վրա։

Անցակետի հերթի մեջ կանգնած մեքենաներից մեկը հանկարծակի բռնկվել է և հաշված րոպեների ընթացքում այրվել ամբողջությամբ՝ դառնալով մոխրակույտի մի կտոր։

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՄԻ ՄԵՔԵՆԱ ՄՈԽՐԻ Է ՎԵՐԱԾՎԵԼ

Դեպքը տեղի է ունեցել սահմանի վրացական կողմում, բայց հայտնի է, որ այդ դժբախտ մեքենան պատկանել է հայի: Նա և նրա հարազատները (այնուամենայնիվ, բոլորն էլ բախտավոր են) կարողացել են անվտանգ և առողջ դուրս գալ մեքենայից:

Հրշեջներին հաջողվել է արագ հանգցնել հրդեհը, բայց սահմանը (դրանք են անվտանգության կանոնները), այդ ամբողջ ժամանակ փակ է եղել:

Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ UNIСEF-Ի ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴԵՍՊԱՆ Է ԴԱՐՁԵԼ

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն արդեն պաշտոնապես UNICEF-ի բարի կամքի դեսպան է դարձել։

Ավելի վաղ սոցցանցերում Ալեքսանյանը երեխաների հետ հանդիպումից լուսանկարներ էր հրապարակել։ Փոքրիկներն ուղղակի երջանիկ էին։ Նրանցից շատերը երկար տարիներ երազում էին Արթուրի հետ հանդիպման մասին։

Մարզիկը պատմել է իր անցած ճանապարհի մասին և կիսվել հաջողության հասնելու գաղտնիքներով։

«Սպիտակ արջը» նաև կոչ է արել երեխաներին և երիտասարդներին բարձրաձայնել իրենց կյանքում առկա խնդիրների մասին և անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել։

UNICEF-ի բարի կամքի դեսպան է նաև Հենրիխ Մխիթարյանը։ Այժմ երկու մարզիկներն էլ ոգևորելու են Հայաստանի ամենափոքրիկ բնակիչներին։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

4 ԵՐԵԽԱՆԵՐ ՏՈՒԺԵԼ ԵՆ ԱՎՏՈՎԹԱՐՈՒՄ՝ ԱՐՑԱԽԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

Այսօր առավոտյան Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնցից 4-ը՝ երեխաներ։

Վթարի ենթակվածները նույն ընտանիքի անդամներ են, իսկ դեպքը տեղի է ունեցել դպրոց գնալու ճանապարհին։

Նույն պահին այդ ճանապարհով աշխատանքի գնալիս է եղել ԱԻՆ գնդապետ Արման Խաչատրյանը, ով նկատել է կատարվածն ու շտապել օգնել տուժածներին։ 

Նա իր մեքենայով երեխաներին տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Երեխաներից երկուսը տեղում բուժօգնություն են ստացել և գնացել տուն, իսկ 4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ: Երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում:

Պետք է նաև նշենք, որ վրաերթի ենթարկած վարորդը՝ Խարբերդի 40-ամյա բնակիչը, փախուստի չի դիմել․ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանական բաժանմունք։

Categories
#ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից:

Մովսես Հակոբյան

Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի մայիսի 24-ի ՀՀ վարչապետի որոշմամբ։ Մինչ այդ՝ Մովսես Հակոբյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Վաչագան Ներսեսյան
Կամո Քոչունց

Վարչապետի որոշումներով՝ պաշտոններից ազատվել են նաև գլխավոր ռազմական տեսուչի տեղակալներ Կամո Քոչունցը և Վաչագան Ներսեսյանը, որոնք ևս այդ պաշտոններին նշանակվել էին հեղափոխությունից հետո։

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱԼԱՄԱՏԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանների շարքը գնալով ավելանում է։

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱԼԱՄԱՏԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Հերթական հուշարձանը բացվել է հայկական խոշոր համայնքներից մեկում՝ հունական Կալամատա քաղաքում։

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱԼԱՄԱՏԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Արարողությունը անցկացնում էր Հունաստանի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն արքեպիսկոպոս Կեղամ Խաթչերյանը։ Հուշարձանի բացմանը նախորդեց Սուրբ Պատարագ Եփեսոսի Սուրբ Նիկոլաս մատուռում, որը Կալամատայի հայ համայնքին է տրվել իրենց կրոնական արարողությունները կատարելու համար:

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱԼԱՄԱՏԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Հուշարձանի հիմքում կանգնած է Հայաստանից բերված կարմիր մարմարով փորագրված խաչ, որի գույնը խորհրդանշում է ցեղասպանությունը ականատես հայերի արյունը։

Categories
#ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ

Կարելի է երկար մտորել հայրենիքի հանդեպ տածած սիրո մասին՝ մոնիտորների հետևում նստած, սմարթֆոններով սրճարաններում նստած կամ էլ ծովի ափին պառկած։

Բայց իսկական հայրենասիրությունը այնտեղ է՝ խրամատներում ու տանկերում, բեռնատարներում ու ուղղաթիռներում։

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ

Տեսեք, թե որքան անկեղծություն և ոգի կա այս տղաների մեջ։ Այս երգը հնչել է Ղարաբաղի դաշտերում ամենածանր օրերին ու հնչում է առ այսօր։

Տղանե՛ր, քանի դեռ դուք կաք, ոչ մի թշնամի մեզ չի կարող վախեցնել։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՓԱԽԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿԻՑ

Այսօր լուսաբացին «Էրեբունի» ԲԿ֊ից փախուստի է դիմել բուժման մեջ գտնվող, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սարգսյանը։

Սարգսյանը նախկինում արդեն 7 անգամ եղել է դատապարտված։

Արայիկ Սարգսյանին տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է շտապ արձագանքել։

Categories
#ԲԱՆԱԿ Վերջին լուրեր

ԿՅԱՆՔԵՐ ՓԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ը ԲՈՒԺԾԱՌԱՅՈՂԻ ՕՐՆ Է

Նրանք փրկում են կյանքեր ամենադժվար իրավիճակներում։ Նրանք թե՛ բժիշկներ են, թե՛ ազգային բանակի կայացման գործում անփոխարինելի անձինք։

Ռազմական բժիշկները ազգի, բանակի և շարքային զին․ ծառայողի կողքին են՝ կոչումով, սրտի թելադրանքով և մասնագիտական գաղտնիքներով։ Որքան կյանքեր են նրանք փրկել և որքան մեծ է նրանց դերակատարությունը բանակի կայացման և զարգացման գործում։

Ռազմական բժիշկները հայրենիքի զինվորների առողջության հիմնական պատասխանատուներն են։ Նրանց անձնվիրաբար աշխատանքի շնորհիվ է հայ զինվորը ամուր կանգնած սահմանին՝ պատրաստ կռվելու և պաշտպանելու հայրենիքը։

Սիրելի՛ ռազմական բժիշկներ, դուք փրկում եք այն մարդկանց կյանքերը, որոնց շնորհիվ մենք ապրում ենք խաղաղ երկնքի տակ։ Շնորհավոր հայ ռազմական բժիշկներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

21-ԱՄՅԱ ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ ԿԱԽՎԱԾ ԵՆ ԳՏԵԼ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ՈՒՄ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում երեկ՝ 22։50-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել։

 Խցերից մեկում 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում են գտել 21-ամյա կալանավորին։ Նա մեղադրովում էր ավազակության և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու մեջ։

Խցակիցները և կալանավորի հարազատները տեղեկություն չունեն այն մասին, թե ինչ է նրա վերջինիս հետ տեղի ունեցել վերջին օրերին։ Կատարվածի պատճառները ճշտվում են։ Դեռևս ինքնասպանության դրդապատճառների մասին տեղեկություն հայտնի չէ։

Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։