Categories
Վերջին լուրեր

ՋԱՎԱԽՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ՀԱՅ ՌԵՆՋԵՐԸ ԳՏԵԼ ԵՎ ՓՐԿԵԼ Է ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՖԼԱՄԻՆԳՈՅԻ

Ջավախքի ազգային պարկում հազվագյուտ դեպք է տեղի ունեցել․ արգելոցի աշխատակիցները վարդագույն ֆլամինգո են գտել։ Դուք կհարցնեք՝ ի՞նչ կապ ունի դա Հայաստանի հետ։ Բանն այն է, որ գտնողը հայ է՝ ռենջեր Գագիկ Միկոսյանը։

Զարմանալին այն է, որ թռչունների այս տեսակը տարածաշրջանում չի ապրում։ Ամենայն հավանականությամբ, թռչունը հետ է մնացել երամից, նրան չեն սպասել (որովհետև ֆլամինգոները կարապների պես չեն) և նա ուժասպառ ընկել ազգային պարկի տարածքում։

Ու հենց այդտեղ օգնության է հասել մեր հայրենակից ռենջեր Գագիկը։ Նրան անգամ հաջողվել է լուսանկարվել կենդանու հետ։ Նկարում թռչունն այնքան էլ վարդագույն չէ, բայց դա պարզապես հոգնածությունից, կեղտից և հիասթափությունից է։