Categories
#ՍՊՈՐՏ Վերջին լուրեր

ՉՈՐՍ ՀԱՅԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՆ ԱՆՑԵԼ

Այս օրերին Սամարայում ընթանում է Ռուսաստանի բռնցքամարտի առաջնությունը։ Կիսաեզրափակիչների բոլոր զույգերն արդեն պարզվել են։ Նրանց թվում, իհարկե, հայեր կան։

Մինչև կիսաեզրափակիչ փուլեր հասել են չորս հայ մարզիկներ։ Նրանց արդեն հաստատ առաջնության մրցանակակիրներ կդառնան։

Էդմոնդ Խուդոյան

23-ամյա Էդմոնդ Խուդոյանը (49 կգ) Չելյաբինսկից հաղթել է Թաթարստանի ներկայացուցիչ Շամիլ Կոտլուբաևին։

Վոլոդյա Մնացականյան

21-ամյա Վոլոդյա Մնացականյանը (49 կգ) Մոսկվայից հաղթել է Անդրեյ Պոտյոմկինին Ուլյանովսկից:

Հովիկ Հովհաննիսյան

27-ամյա Հովիկ Հովհաննիսյանը Խաբարովսկից հաղթել է Վսեվոլոդ Շումկովին Չելյաբիսնկից:

Անատոլի Գրիգորյան

24-ամյա Անատոլի Գրիգորյանը (60 կգ) Կրասնոդարից հաղթել է Չեչնիայի ներկայացուցիչ Ուսման Մահամեդովին:

Կիսաեզրափակչի մարտերը կկայանան նոյեմբերի 15-ին։ Ռուսաստանի բռնցքամարտի առաջնությունը ռեյթինգային մրցաշար է, որի եզրափակիչների հաղթողները 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք կբերեն։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ 13 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Այս տարվա հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոն» ռեստորանի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ սպանվեց Ժանսեիտ Ռախիմժանը։ Այն ժամանակ այս աղմկահարույց գործը ցնցեց ինչպես Ղազախստանը, այնպես էլ Հայաստանը։

Հիմնական կասկածյալը ՝ ադրբեջանցի Յուսիֆ Նուրուլուն, մեղավոր  ճանաչվեց «Սպանություն» և «Խուլիգանություն զենքի գործադրմամբ» հոդվածներով:

Նրան դատապարտեցին 19 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ Նուրուլուն պետք է վճարեր նաև 3մլն տենգե  (7700 դոլար)։

Categories
Վերջին լուրեր

19-ԱՄՅԱ ՀԱՅՈՒՀԻՆ ՀՈՐ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ

Սիրիայի հյուսիսում հոկտեմբերի 9-ին Անկարայի կողմից ձեռնարկած ագրեսիվ ռազմական օպերացիան, որը անսպասելիորեն կրում է «Խաղաղության աղբյուր» անունը, միավորել է ոչ միայն դրա թիրախ դարձած քրդերին, այլև տեղի հայերին, ասորիներին և արաբներին։

Ինքնապաշտպանական միավորումներն ու պարզապես խաղաղ բնակիչները ստանձնել են իրենց ընտանիքների և տների պաշտպանությունը։

Նրանց շարքերում, ովքեր զենք են վերցրել ու դեմ դուրս եկել թուրք զինվորականներին, 19-ամյա հայուհի Անուշ Սարգիսը։ Աղջիկը քրդական YPG միավորման մարտիկ է։

Նույն ջոկատում նրա հետ կռվում է նաև 53-ամյա հայրը։ Ընտանիքն ապրում է Ռաս-Էլ-Այն բնակելի վայրում։ Այն ևս զինվորականների հարվածի տակ է գտնվում։

Այժմ հայրն ու դուստրը պայքարում են Հասակա քաղաքում, որտեղ կենտրոնացած են մեծաքանակ թուրքական ուժեր։