Categories
Վերջին լուրեր

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Հայերը բողոքի ակցիա են կազմակերպել Բուլղարիայում։ Պլովդիվում են հավաքվել հայեր Սոֆիայից, Վառնայից, Ռուսեից, Բուրգասից, Պազարջիկից, Սլիվենից, Հասկովոյից և Սիլիստրայից։ Նրանք պահանջում են Բուլղարիայի Հայ եկեղեցու թեմական խորհրդի հրաժարականը։

Հավաքվածների դժգոհության պատճառը Բուլղարիայի հայոց թեմի նոր կանոնադրությունն է, որն ըստ նրանց խափանում է հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև հավասարակշռությունը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են նաև, որ այս կանոնադրությունը թույլ չի տալիս թեմական խորհրդի կազմում փոփոխություններ կատարել:

Պաշտոնապես, Բուլղարիայի հայ համայնքը կազմում է մոտ 6000 մարդ:

Այսօր ստորագրահավաք է սկսվել, որին միայն Պլովդիվում գրանցվել է ավելի քան 450 մարդ: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում այն կուղարկվի Բուլղարիայի հայկական եկեղեցու բոլոր թեմերին։

Սպասվում է, որ այն կստորագրի ավելի քան 3500 մարդ։