Categories
#ՍՊՈՐՏ Վերջին լուրեր

ՉՈՐՍ ՀԱՅԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՆ ԱՆՑԵԼ

Այս օրերին Սամարայում ընթանում է Ռուսաստանի բռնցքամարտի առաջնությունը։ Կիսաեզրափակիչների բոլոր զույգերն արդեն պարզվել են։ Նրանց թվում, իհարկե, հայեր կան։

Մինչև կիսաեզրափակիչ փուլեր հասել են չորս հայ մարզիկներ։ Նրանց արդեն հաստատ առաջնության մրցանակակիրներ կդառնան։

Էդմոնդ Խուդոյան

23-ամյա Էդմոնդ Խուդոյանը (49 կգ) Չելյաբինսկից հաղթել է Թաթարստանի ներկայացուցիչ Շամիլ Կոտլուբաևին։

Վոլոդյա Մնացականյան

21-ամյա Վոլոդյա Մնացականյանը (49 կգ) Մոսկվայից հաղթել է Անդրեյ Պոտյոմկինին Ուլյանովսկից:

Հովիկ Հովհաննիսյան

27-ամյա Հովիկ Հովհաննիսյանը Խաբարովսկից հաղթել է Վսեվոլոդ Շումկովին Չելյաբիսնկից:

Անատոլի Գրիգորյան

24-ամյա Անատոլի Գրիգորյանը (60 կգ) Կրասնոդարից հաղթել է Չեչնիայի ներկայացուցիչ Ուսման Մահամեդովին:

Կիսաեզրափակչի մարտերը կկայանան նոյեմբերի 15-ին։ Ռուսաստանի բռնցքամարտի առաջնությունը ռեյթինգային մրցաշար է, որի եզրափակիչների հաղթողները 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք կբերեն։

Categories
#ԱՍՏՂԵՐ Վերջին լուրեր

ԺՈՐԻԿ ՎԱՐԴԱՆՈՎԸ ԿՈՎԿԱՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԱԺԻՇՏՆ Է ԴԱՐՁԵԼ

Կարոտե՞լ էիք Ժորիկ Վարդանովին։ Նա վերադարձել է ավելի ուժեղ ու վճռական, քան երբրևէ։ Ժորիկը վերադարձել է որպես․․․երաժիշտ․․․«SUPЕRЖОРИК» բեմական անունով։

Միխայիլ Գալուստյանն արդեն հայտ է լրացրել «SUPЕRЖОРИК» տարբերանշանի գրանցման համար։

«SUPЕRЖОРИК»-ը կդառնա այն կեղծանունը, որը կօգտագործվի Միխայիլի նոր ստեղծագործական նախագծի համար։

Ավելի վաղ նա նշել էր, որ երգելու և պարելու է կովկասյան ոճով։

Իր նոր ստեղծագործական և ոճային ուղղությունը Միշան «էլեկտրո-Կովկաս» է անվանում։ Մոտ ժամանակներս նա ծրագրում է ամբողջական ալբոմ թողարկել։

Ի դեպ, Միխայիլն արդեն հրապարակել է իր նոր «Хочу тибя любицца» երգը։

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՄԱՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՅՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ 100 ՄԻԼԻՈՆ ՌՈՒԲԼԻ ՍՏԱՆԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մարա Բաղդասարյանի հոր մասին նորությունները զարգանում են նույնքան արագ, ինչպես իր դուստրն է ընթանում Մոսկվայի ճանապարհներով։

Դեռ երեկ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ սկանդալային սթրիթռեյսերի հայրը՝ Էլմար Բաղդասարյանը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից։ Միգրացիայի հարցերով գլխավոր վարչությունը համարել է, որ վերջինիս անձնագիրը տրվել է խախտումներով։

Էլմարի փաստաբանը՝ Դավիդ Կեմուլարիան, համարում է այդ որոշումը աբսուրդային։ Նա և իր հաճախորդը պատրաստվում են դիմել դատարան և բռնագանձել ՆԳՆ-ից փոխհատուցում 100 000 000 ռուբլու չափով։

Դավիդը պնդում է, որ Էլմարը ավտոմատ կերպով է ստացել անձնագիրը, և այն խլել Էլմարից չի կարելի, քանի որ դա անօրինական քայլ է։

Իսկ ինչո՞ւ հենց 100 միլիոն։ Դե՛, ինչո՞ւ ոչ։ Վերջ ի վերջո, սիրունիկ ու կլորիկ թիվ է։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

18-ԱՄՅԱ ՀԱՅՈՒՀԻՆ «ГОЛОС» ՆԱԽԱԳԾՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ Է «ՁԱՅՆ ՏՈՒՐ, ՈՎ ԾՈՎԱԿ» ԵՐԳԸ ԵՎ ՀԻԱՑՐԵԼ ԲՈԼՈՐԻՆ

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Голос» նախագծի կույր լսումներին փուլում ելույթ է ունեցել 18-ամյա Իննա Սայադյանը։ Նա իր կատարումով հիացրել է ժյուրիի 4 անդամներին։ Նրա հետ ելույթ է ունեցել դուդուկահար Հարություն Խաչատրյանը։

Իննան 18 տարեկան է, Վայք քաղաքից, բայց ապրում և սովորում է Մոսկվայում։ Մանկուց սիրել է երգել։ Վերջերս հարազատները նրան խորհուրդ են տվել մասնակցել երաժշտական մրցույթի։ Նա էլ որոշել է հայտ ուղարկել ռուսաստանյան «Голос» նախագծին:

Կույր լսումների փուլում Իննան դուդուկի հնչյունների ներքո կատարել է «Ձա՛յն տուր, ո՛վ ծովակ» հայկական ժողովրդական երգը։ Նա պայթեցրել է ողջ դահլիճը, բոլորը ցնցված էին կատարումից։ Ժյուրիի բոլոր անդամները շրջվել են և հիացական խոսքեր ուղղել աղջկան։

Ռուսաստանի «Ձայնը» դեռ երկար է հիշելու այդ ելույթը։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ՍՈՉԻՈՒՄ ՀԱՅԱԶԳԻ ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԸ ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԿԱԼԱՆՔ Է ՍՏԱՑԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

Երեկ Ադլերի շրջանային դատարանը նախկին ոստիկան 26-ամյա Խաչատուր Գրիգորյանին դատապարտել է երեք տարվա ազատազրկման։ Պատիժը նա կրելու է բաց տիպի բանտում։

Նա մեղավոր է ճանաչվել երթևեկության կանոնները խախտելու մեջ, ինչը հանգեցրել է չկանխամտածված մահվան։

Դժբախտ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 16-ին։ Ոստիկանը Hyundai Accent մեքենայով մեծ արագությամբ ընթանում էր Ադլերի շրջանի Կասպիյսկի փողոցով։ 11-ամյա աղջիկը, որը հետիոտնային անցումով անցնում էր փողոցը, ընկել է մեքենայի անիվների տակ։ Ստացված վնասվածքներից աղջիկը մահացել է։

Խաչատուր Գրիգորյանը լիովին ընդունել է իր մեղքը։

Բացի կալանքից արդեն նախկին ոստիկանը երեք տարի իրավունք չի ունենա մեքենա վարել։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԲԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ «ՈԳՈՒ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ՔԱՆԴԱԿԸ

Նոյեմբերի 4-ին ռուսաստանյան Արմավիր քաղաքում տեղի է ունեցել «Ոգու միասնություն» քանդակի բացման արարողությունը։ Քանդակը խորհրդանշում է ռուս, հայ և Արամվիրում ապրող մյուս բոլոր ժողովուրդների միասնությունը։

Կոմպոզիցիան իրականացված է սպիտակ-մոխրագույն գրանիտից։ Այն պատկերում է երկու կանանց՝ հայ և ռուս։ Կանայք խոնարհել են գլուխները և խաչի ներքո Աստվածաշունչ են ընթերցում։

Քանդակը, որը ստեղծվել է Արամվիրի հայ համայնքի նախաձեռնությամբ և բարերարների ֆինանսավորմամբ, քաղաքի զարդերից մեկը կդառնա։

«Ոգու միասնությունը» ստեղծել է հայ քանդակագործ Սմբատ Շահինյանը։ Կոմպոզիցիայի խորհրդանշը հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն և ընդհանուր հավատն է։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԵՐԿՈՒ ՀԱՅ ԸՆԿԵԼ ԵՆ ՎԵՐԵԼԱԿԻ ՀՈՐԱՆԸ

Հայազգի երկու տղամարդ նոյեմբերի 4-ին աշխատում էին պետերբուրգյան №18 ծննդատանը։ Աշխատանքի ժամանակ վերելակի ճոպանը կտրվել է, ու տղամարդիկ 4-րդ հարկից ընկել են առաջին։

Նրանցից մեկը 28 տարեկան է, մյուսը՝ 35։ Տղամարդիկ հիմա ծանր վիճակում են գտնվում․ ունեն բազմաթիվ կոտրվածքներ։ Նրանցից կրտսերին տեղափոխել են վերակենդանացման բաժին։

Հարուցվել է քրեական գործ։ Վերելակը պիտի փոխեին դեռ հուլիսին։ Դրա համար հատկացված էր 17 միլիոն դրամ, սակայն վերելակն այդպես էլ չեն փոխել։

Categories
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ԱՆՎԱՆԻ ՀԱՅ ԲԺԻՇԿԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԼԵՆԱ ՄԱԼԻՇԵՎԱՅԻ ԹՈՔ-ՇՈՈՒԻՆ

Նախկին ԽՍՀՄ տարածքում չկա մի մարդ, որ լսած չլինի Ելենա Մալիշևայի հաղորդումների մասին։ Ոմանք դրանք սիրում են, ոմանք՝ ատում, բայց դրանց մասին գիտեն բոլորը։

Եվ այսպես, մեգահայտնի «Жить здорово!» շոուին, կազմակերպիչների հատուկ հրավերքով, այցելել էր Տեսողության լազերային կորեկցիայի և աչքի միկրովիրաբուժության կենտրոնի տնօրեն Արտաշես Զիլֆյանը։ Թեման՝ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած դեպքն էր։

Ձեզնից ամենաշրջահայացները, կարծում ենք, կռահեցին՝ ինչի մասին է խոսքը։
Իսկ ահա մեր բժշկին տեսնելու համար, պետք է մի փոքր համբերենք․ թողարկումը եթեր կհեռարձակվի նոյեմբերի 8-ին։ Սպասում ենք։

Categories
Վերջին լուրեր

ՄԻԽԱՅԻԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ՈՐ ՔՈՒՅՐԵՐՑ ԿՐՏՍԵՐԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՆ

Միխայիլ Խաչատրյանի հարազատները վիճարկելու են քույրերից կրտսերի անմեղսունակուկության մասին դատարանի որոշումը։ Դրա մասին հայտարարել է տուժած կողմի փաստաբանը (չնայած՝ դժվար է ասել՝ ով է իրական տուժողն այս պատմության մեջ)։

Մինչ այդ դատաքննությունը պարզել էր, որ քույրերից կրտսերը՝ Մարիան, հոր սպանության ժամանակ անմեղսունակ է եղել։ Այդ պատճառով դատարանը չի կարող նրա համար պատիժ սահմանել։

Միխայիլի հարազատների փաստաբանը հիմա վիճարկում է որոշումն ու պահանջում բանտարկել Մարիային 10 տարով։

Categories
Վերջին լուրեր

ՎՈԼԳՈԳՐԱԴՑԻ ՊՐԱՆԿԵՐՆԵՐ ԱՐՄՅԱՆՆ ՈՒ ԻԳՈՐՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՇԱՏՐՎԱՆԻ ՄԵՋ ԼՈԳԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Հիշո՞ւմ եք բլոգերներ Արմյանին և Իգորյանին, ովքեր վերջերս պրանկ էին կազմակերպել՝ ոստիկանական համազգեստ հագնելով և մարդկանց տներ այցելելով։ Այն ժամանակ պրանկի համար տղաները 10 օրով ազատազրկվել էին։

Բայց մեկուսարանից դուրս գալուց որոշ ժամանակ անց ոստիկանությունը կրկին ձերբակալել է տղաներին․ այս անգամ պատճառը «Բարեկամություն» շատրվանի մեջ լոգանքի տեսանյութն է եղել։ Ընկերները բացատրել են, որ դա յուրօրինակ չելենջ է եղել։

Ընկերները բացատրել են, որ դա յուրօրինակ չելենջ է եղել

Ոստիկանությունից հայտնել են, որ Արմյանի և Իգորյանի մյուս տեսանյութներում էլ կարող են առկա լինել հասարակական կարգի խախտումներ։

Բայց տղաները միայն ուրախանում են՝ նրանց կրկին ցույց են տվել հեռուստացույցով։