Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՔԱՀԱՆԱ Է ՍՊԱՆՎԵԼ

Սիրիական Էլ-Քամիշլի քաղաքում սպանվել են հայ կաթոլիկ քահանա Հովսեփ Պետոյանը և նրա հայրը:

Ըստ ստացված տվյալների՝ տեղի է ունեցել հրաձգություն, որի ընթացքում սպանվել են Տեր-Հովսեփը և նրա հայրը ՝ Տեր-Աբրահամը:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՔԱՀԱՆԱ Է ՍՊԱՆՎԵԼ

Առաջինը մահացել է Հովսեփի հայրը, հետո՝ հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդը:

Ով և ինչու է դա արել՝ դեռևս անհայտ է:

Categories
Վերջին լուրեր

ԹԵԼ ԱԲՅԱԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՐԿԻՆ ԲԱՑԵԼ Է ԴՌՆԵՐԸ

Թել Աբյադի հայկական եկեղեցում երեկ՝ երկար ըդմիջումից հետո, պատարագ են մատուցել։ Այստեղ են հավաքվել տեղի հայերը, մոմ վառել ու աղոթել։

Ինչպես Թուրքիան է պնդում՝ քրդերն այն երկար ժամանակ օգտագործել են որպես ռազմական շտաբ, ինչի հետևանքով էլ այն մեծապես վնասվել է։ Ինչից հետո արդեն իրենք՝ թուրքերը, շատ կարճ ժամանակում կազմակերպել են վերանորոգման աշխատանքները:

Մինչդեռ արաբական Al Aan TV-ի լրագրող Ջենան Մուսսան նշել է, որ հայկական եկեղեցին վերջերս պղծվել է Թուրքիայից աջակցություն ստացող սիրիական խմբավորումների կողմից, որոնք գրավել էին Թել Աբյադը ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո։

Նա մեջբերում է վկաներին՝ պնդելով, որ վանդալիզմը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 31-ին։

Եկեղեցին նախկինում հարձակման ենթարկվել էր 2014-2015 թվականներին Իսլամական պետության կողմից։

Հայերը վերականգնեցին այն, երբ Սիրիայի Դեմոկրատական ուժերը (SDF) քաղաքի վերահսկողությունն իրենց ձեռքը վերցրին:

Ինչևէ, այս պահին կարևորն այն է, որ հայկական եկեղեցին կրկին սկսել է գործել։

Categories
Վերջին լուրեր

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄԻՋԱՄՏԵԼ Է ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ԳՈՐԾԵՐԻՆ

Պոլսո հայոց պատրիարքարանը Թուրքիայի հայ համայնքի կյանքում կարևոր նշանակություն ունի։ Հենց այդ պատճառով էլ Թուրքիայի ղեկավարությունը պարբերաբար փորձեր է անում զրկել պատրիարքարանն իր ունեցած ազատությունից։

Օրերս Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայոց պատրիարքարան ուղարկեց Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիր։ Դրանում պայման կա պատրիարքի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ:

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄԻՋԱՄՏԵԼ Է ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ԳՈՐԾԵՐԻՆ

Մինչ այս գոյություն ունեին Պոլսո հայոց պատրիարք ընտրվելու վերաբերյալ մի քանի չափորոշիչներ, որոնցից գեթ մեկին համապատասխանելու դեպքում հնարավոր էր թեկնածություն առաջադրել։

Անհաժեշտ էր կա՛մ Թուրքիայի քաղաքացիություն ունենալը, կա՛մ նախկին քաղաքացի լինելը, կա՛մ Թուրքիայում ծնված լինելը, կա՛մ թուրքական բանակում ծառայությունը և կամ էլ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ձեռնադրված, կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոս ճանաչված անձը։ Այժմ պատրիարքի թեկնածու կարող են լինել միայն Պոլսո հայոց պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները։

Սա սուր քննարկումների առիթ հանդիսացավ։ Այս խնդրին արձագանքեց նաև հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ Նրա գրառման մեջ կոչ էր արվում բողոքել այդ որոշման դեմ, որպեսզի պատրիարքի իրական թեկնածուների ընտրական իրավունքները չոտնահարվեն։

Categories
Վերջին լուրեր

ԵՎՊԱՏՈՐԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ

«Սուրբ Նիկողայոս Եկեղեցի» կազմակերպությունը անժամկետ ու անվարձահատույց ստացել է համանուն եկեղեցու շենքը։Հայկական եկեղեցին Եվպատորիայում հիմնադրվել է 1817-ին։

Այս եկեղեցին Ղրիմի համար պաշտամունքային, կրոնական նշանակություն ունի։ Եկեղեցին թալանվել և մասամբ ավերվել էր Ղրիմյան պատերազմի ժամանակ։ Իսկ 1917-ից հետո հայկական եկեղեցու կառույցը փակեցին։ Այն վերաբացվեց 2012 թվականին։

Սուրբ Նիկողայոս եկեղեցին շատ ջանքեր է ներդրել կառույցի վերականգնման համար։ Եվ ահա, պատմական եկեղեցին կրկին հայերին է պատկանում։ Ղրիմի հանրապետության վարչությունը որոշում է ընդունել հայկական կազմակերպությանը վերադարձնել եկեղեցու ողջ կառույցը