Categories
Վերջին լուրեր

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ 30 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԱՐԶՆՈՒ ԱՌՈՂՋԱՐԱՆՈՒՄ

Վերջերս ՀՀ կառավարության նիստում ընդունվեց մի որոշում այն մասին, որ Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման ուղեգրեր տրամադրվեն։

Բուժման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հատկացրեց գումար։ Այս պահին 13 մասնակիցներ՝ 93-97 տարեկան, գտնվում են Արզնու թիվ մեկ առողջարանային համալիրում։

Նրանք վայելում են հանգիստը և ստանում բուժումներ։ Գնում են ճաշարան, դուրս են գալիս քայլելու, հավաքվում են, զրուցում, երգում ու պարում։

Վետերանները Armlink-ին պատմել են պատերազմի մասին իրենց հիշողությունները։ Նրանք շատ գոհ են հանգստից և ցանկանում են եկող տարի ևս ստանալ ուղեգրեր։

Հայրենական պատերազմի 30 մասնակիցներ հանգստանում եմ արզնու առողջարանում