Categories
Վերջին լուրեր

ՓԱՐԻԶՈՒՄ ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ

Փարիզի Մոն-Վալերիեն ամրոցում միջոցառում է կազմակերպվել, որը նվիրված է եղել Միսաք Մանուշյանի խմբի և հայկական ծագմամբ ֆրանսիացիների հիշատակին։

Մանուշյանը համարվում է ֆրանսիական դիմադրության հերոս: 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ, գլխավորելով մի խումբ, որը բաղկացած էր եվրոպական ներգաղթյալներից, Փարիզի շրջանում իրականացրել է նացիստական թիրախների սպանություններ և ռմբակոծություններ։ Այն եղել է ամենաակտիվ խումբը, ինչի հետևանքով Մանուշյանը և նրա ընկերներից շատերը ձերբակալվել են և նացիստների կողմից ենթարկվել մահապատժի հենց Մոն-Վալերիենում։

Այդ պատճառով միջոցառման կազմակերպիչները նպատակ ունեին այն անցկացնել հենց այն վայրում, որտեղ Մանուշյանն ու նրա համախոհները զոհել են իրենց կյանքները հանուն Ֆրանսիայի և ողջ աշխարհի մարդկության։

Հիշտակի օրվան ներկա էին մի շարք հայեր, ինչպես նաև բազմաթիվ ֆրանսիացիներ, քանի որ Միսաք Մանուշյանին Փարիզում համարում են Ֆրանսիայի ամենանշանավոր հերոսներից մեկը։