Categories
Վերջին լուրեր

ԱՄՆ-Ն ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ․ ԱՆԿԱՐԱՆ 120 ԺԱՄՈՎ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄ ԿՍԱՀՄԱՆԻ ՍԻՐԻԱՅՈՒՄ

ԱՄՆ-ն և Թուրքիան Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնություն են կնքել։ Եթե այն ի կատար ածվի, ապա թուրքական «Խաղաղության աղբյուր» ռազմական օպերացիան կդադարեցվի։

Ամերիկյան երեք քաղաքական գործիչներ՝ փոխնախագահ Մայք Փենսը, պետքարտուղար Մայք Պոմպեոն և ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը, Թուրքիան են մեկնել՝ քննարկելու Անկարայի կողմից հոկտեմբերի 9-ին մեկնարկած «Խաղաղության աղբյուր» ռազմական օպերացիան, որն անցկացվում է Սիրիայի հյուսիսում։ Դրա թիրախում հայտնվել են Վաշինգտոնի սիրիական դաշնակիցները՝ քուրդերը։

Անկարան քրդական ջոկատներին ահաբեկչական է համարում և պնդում է, որ դրանք սպառնում են Թուրքիայի պետականությանը։ Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ի զօրու չէ հակահարված տալ քրդական միավորումներին, այդ պատճառով էլ այդ գործը ստանձնել է Անկարան։

Այդուհանդերձ, կողմերը կարողացել են համաձայնության գալ։

Թուրքիան դադարեցրել է ռազմական գործողությունները, որպեսզի «Ազգային ինքնապաշտպանական ջոկատները» 120 ժամվա ընթացքում անվտանգ գոտի դուրս գան։ «Խաղաղության աղբյուր» օպերացիայի անվան ներքո իրականացվող բոլոր գործողություններն անմիջապես կդադարեցվեն YPG-ի դուրս գալուն պես։

Վերջին 11 օրերի ընթացքում Սիրիայի՝ քրդերով բնակեցված քաղաքներում ահռելի թվով խաղաղ բնակիչներ են սպանվել, այդ թվում՝ երեխաներ։