Categories
Վերջին լուրեր

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ Է ԴԱՐՁԵԼ

Հրաշալի լուր։ Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022թթ. համար կազմակերպված անդամի ընտրություններին:

Քվեարկությանը դրված էին երեք երկրների թեկնածություններ: Երկու թափուր տեղերի համար պայքարի մեջ էին մտել Հայաստանի, Լեհաստանի և Մոլդովայի թեկնածությունները:

Արդյունքում՝ փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանը հենց առաջին փուլով ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ ստանալով անհրաժեշտ 97 ձայնից ավելին՝ 144 ձայն: Հակառակորդներից Լեհաստանը ստացավ 124 ձայն, իսկ Մոլդովան`103։

Հատկանշական է, որ Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդին անդամակցում է առաջին անգամ։ Մեր առջև բացվում է ևս մեկ խթան ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման հարցը բարձրաձայնելու համար:

Խորհուրդը բաղկացած է ՄԱԿ անդամ 47 երկրներից։ Կենտրոնակայանը գտնվում է Ժնևում։

Շնորհավորում ենք բոլորիս այս նշանակալի ձեռքբերման համար

Շնորհավորում ենք բոլորիս այս նշանակալի ձեռքբերման համար։