Categories
Վերջին լուրեր

ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշվում է Հայ մամուլի օրը։ 2004 թվականից այս օրը սահմանվել է որպես Մամուլի աշխատակիցների օր, իսկ հետագայում վերանվանվել Հայ մամուլի օր։

Օրվա ընտրությունը պատահական չէ. հենց 1794 թ.-ի հոկտեմբերի 16-ին է Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվել «Ազդարար»-ը՝ առաջին հայկական պարբերականը: Երկու տարվա ընթացքում ամսագրի 18 համար է տպագրվել։ Պարբերականը հրատարակիչն ու խմբագիրը Հարություն Շմավոնյան էր։

Այսօր բազմաթիվ փորձությունների միջով անցնելուց հետո, հայկական մամուլն ազատ և անկախ է, ինչպես երբեք։ Լրագրողները մեզ մոտ անգամ երկրի ղեկավար են դառնում։

Armlink.am-ը շնորհավորում է իր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ: