Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՈՐԴԻ Է ՈՒՆԵՑԵԼ

Հաղորդավարուհի, «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ու նրա ամուսինը՝ «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանը երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Նրանք որդի են ունեցել։ Այդ մասին երջանիկ մայրիկը հայտնել է Instagram-ի իր էջում։

Նրանք որդի են ունեցել։

Գոհարն ու ամուսինը որդուն գեղեցիկ անուն են տվել՝ Թադէ: Զույգն ամուսնացել է 2016 թվականին։ 2017-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Վանը։

Շնորհավորում ենք ծնողներին, իսկ փոքրիկին մաղթում իր անվան պես գեղեցիկ կյանք։