Categories
Վերջին լուրեր

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱԼԵՊԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ Է ՓՈԽԱՆՑԵԼ

Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությանը երեկ ՀՀ Հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ է փոխանցվել։

Սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել հայ բժիշկներին՝ ոչ միայն տրամադրված բժշկական պարագաների համար, այլ նաև մի շարք այլ բժշկական հաստատություններում ամենօրյա կարգով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:

Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիի խոսքով՝ հայաստանցի և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում պատերազմի հետևանքով տուժածներին օգնելու համար . «Մեր հայ գործընկերները մարդասիրությամբ, մարդկայնությամբ և պրոֆեսիոնալ կերպով ամեն օր օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Սիրիական ազգը գնահատում է այս կարևոր քայլը»։

Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին, ինչպես նաև առողջապահական մարմիններին՝ մշտական աջակցության համար։