Categories
Վերջին լուրեր

ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ RBM-Ի ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՄԱՐՏՈՒՄ

Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել ММА Russian Battle Masters մարտերի երեկոն։ Գլխավոր մարտում իրար դեմ են դուրս եկել Արսեն «Ղարաբաղյան առյուծ» Ներսեսյանն ու Յուրի «Ռուսական առյուծ» Լապիցկին։

«Ղարաբաղյան առյուծը» հաղթել է մրցակցին խեղդում հնարքով առաջին իսկ ռաունդում ու դարձել չեմպիոն՝ 84 կգ կարգում։ Ռուս մարտիկին անգամ բժշկական օգնություն պետք եղավ։ Սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ։

Սա արցախցի 27-ամյա մարտիկի 14-րդ հաղթանակն է։

Սա արցախցի 27-ամյա մարտիկի 14-րդ հաղթանակն է։

Categories
Վերջին լուրեր

ՌԱՖԱՅԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ․ «ԵՍ ԿՏԱՊԱԼԵՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲԱԹՈՒՐԽԱՆԻ, ՄԻԱՅՆ ԹԵ ՄԻԱՍԻՆ ՀԱՎԱՔՎԵՔ»

Ինչպես հայտնի է, ՄՄԱ մարտիկ Ռաֆայել Աբրահամյանը GFC 18 մրցաշարում հաղթել էր թուրք Բաթուրխան Աքդումանին։

Այն ժամանակից ի վեր հայ մարտիկի վրա թուրքերի և ադրբեջանցիների կողմից մեծ քանակությամբ բացասական նամակներ ու մեկնաբանություններ են թափվում։

Ռաֆայելի Instagram-ի էջն արգելափակվել է բազմաթիվ բողոքների պատճառով։ Ռաֆայելը որոշել է հստակություն մտցնել ստեղծված իրավիճակի մեջ։

ՄՄԱ մարտիկ Ռաֆայել Աբրահամյանը GFC 18 մրցաշարում հաղթել էր թուրք Բաթուրխան Աքդումանին

Ռաֆայել Աբրահամյանն ու նրա մարզիչ Արտակ Վարդանյանը կապվել են մեզ հետ, որպեսզի պատասխանեն բոլոր հարցերին։ Ռաֆայելը հայտնել է, որ պատրաստ է կռվել յուրաքանչյուր թուրք Բաթուրխանի հետ։