Categories
Վերջին լուրեր

ԱՐՄԵՆ ԳՅՈՒԼԲՈՒԴԱԳՅԱՆՑԸ ՀԵՌԱՑԵԼ Է ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը դեռ երեկ հեռացման դիմում էր ներկայացրել։ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այսօր այդ դիմումը ստորագրեց։ Ու այժմ հավաքականը նոր մասնագետ է մարզելու։

Եվրոպայի Առաջնության ընտրական փուլի շրջանակներում մեր հավաքականին դեռ երկու խաղ է մնացել՝ Իտալիայի ու Հունաստանի դեմ։ Հայաստանի հավաքականի մոտ արդեն գրեթե հնարավորություն չկա հաջորդ փուլ անցնելու։ Այնպես որ նոր մարզիչը ոչինչ փոխել արդեն չի կարող։

Իսկ Գյուլբուդագյանցին մենք կհիշենք, որպես մարզիչի, ով վերադարձրել է Հայաստանի հավաքականին իսկական Մխիթարյանին, ու նվիրել փառահեղ հաղթանակներ Հունաստանի ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականների նկատմամբ։