Categories
#ՊԱՏԱՀԱՐ

Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու լուսանկարները ցուցադրվում են Նյու Յորքում

«Հայտնի են դառնում Անատոլիայի (Արևմտյան Հայաստան) թաքնված հուշարձանները». ահա այն նախագիծը, որի շրջանակներում Նյու Յորքում ցուցադրվում են Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարները։

Ցուցահանդեսի բացմանը բավականին բարձրաստիճան հյուրեր են եղել։ Միջոցառմանը ներկա է գտնվել Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոս Ալփեր Աքթաշը, Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բեդրոս Շիրինօղլուն, ինչպես նաև հայկական ու թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացմանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել:

Պոլսի պատրիարքի տեղապահ Սահակ Սրբազանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում նշել է, որ այս մշակութային նախաձեռնությունը թուրք և հայ ժողովրդի միջև դժվարությունները հաղթահարելու միջոց է, ինչպես նաև բարի կամքի վրա հիմնված կամուրջ ավելի լավ ապագայի և փոխըմբռնման համար։

Մաշալյանը շնորհակալություն է հայտնել թուրք լուսանկարիչ Իզզեթ Քերիբարին, որն անմահացրել է Սուրբ Խաչ եկեղեցու պատկերները:

Ցուցահանդեսին ներկայացվել է Վանա լճի Աղթամար կղզու և Սուրբ Խաչ եկեղեցու 88 լուսանկար: Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար առաջիկա 20 օրերի ընթացքում։

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՇԽԱՐՀԻ ԳԼԽԱՎՈՐ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐԸ ԴԱՐՁԱՎ 91 ՏԱՐԵԿԱՆ

Դուք չեք հավատա, բայց Ջիվան Գասպարյանը՝ աշխարհահռչակ դուդուկահարը, այսօր դարձավ 91 տարեկան։

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում ծնված, որբանոցում մեծացած Ջիվանը պիտի մեծանար ու դառնար աշխարհահռչակ դուդուկահար։ Առաջին անգամ նա դուդուկը ձեռքն է վերցրել և նվագել 6 տարեկանում: Իր ողջ կյանքում Ջիվան Գասպարյանն անընդմեջ ստեղծագործել է:

91-ամյա վարպետը մինչ օրս շարունակում է աշխարհին գոհացնել իր դուդուկի հնչյուններով, որն անտարբեր չի թողում և ոչ մեկին։ Նա հանդես է գալիս տարբեր հեղինակավոր բեմերում։ Իսկ նրա երաժշտությունը զարդարում է այնպիսի ֆիլմեր, ինչպիսին են «Գլադիատորը» և «Արյունոտ ադամանդը»։

Շնորհավո՛ր ծնունդդ, հա՛յ հանճար։

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ 14-ԱՄՅԱ ՀԱՅ ՏՂԱՆ ՀԻԱՆԱԼԻ ԿՏԱՎՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ

Էրիկը 14 տարեկան է։ Նա սովորում է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում՝ 9-րդ դասարանում։ Էրիկը հատուկ կրթության կարիք ունի։ Դասընկերները հպարտանում են, որ իրենց հետ սովորում է նկարչական մեծ ձիրք ունեցող այս տղան։

3․5 տարեկանում Էրիկը հաճախում էր «Հույսի կամուրջ» ՀԿ, որտեղ էլ նկատել են Էրիկի նկարչական տաղանդը։ Այնուհետև Էրիկի մայրը որոշել է նրան տանել նկարչական դպրոց։

Ավելի քան 10 տարի է՝ Էրիկը զբաղվում է նկարչությամբ ու այնքան գեղեցիկ նկարներ է ստեղծում, որ բոլորը հիանում են նրանով։ Տղան նկարում է այն ամենն,  ինչն իր վրա տպավորում է։ Իսկ արդեն բոլորովին վերջերս սկսել է նկարել դաջվածքների էսքիզներ։

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ 14-ԱՄՅԱ ՀԱՅ ՏՂԱՆ ՀԻԱՆԱԼԻ ԿՏԱՎՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ

Որոշել է՝ պետք է դառնա պրոֆեսիոնալ տատու-արտով զբաղվող։ Բայց մայրիկը այլ նպատակներ էլ ունի Էրիկի հետ կապված․ նա ցանկանում է, որ որդին կրթությունը շարունակի Թերլեմեզյանի անվան գեղարվեստական քոլեջում։

Թե ինչ մասնագիտություն կընտրի Էրիկը, դեռ ինքն էլ չգիտի, բայց որ այն կապված կլինի նկարչության հետ, դա հաստատ է։

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Այսօր Գյումրիում կայանալու է Նարինե Մկրտչյանի ու Արսեն Ազատյանի «Նրա մասին, կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է 2015 թվականին Գյումրիում ռուս զինվոր Վալերի Պերմյակովի կոմից սպանված Ավետիսյանների ընտանիքի մասին։

Հունվար ամսին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը գիշերը ներխուժել էր Ավետիսյանների բնակարան և գնդակահարել Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամներին՝ չխնայելով անգամ երեխաներին։ 6-ը մահացել էին տեղում, իսկ 7-րդը՝ 6 ամսական երեխան, մեկ շաբաթ անց մահացել էր հիվանդանոցում։

ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Դեպքը շատ մեծ ցնցում առաջացրեց, բոլորը ոտքի կանգնեցին, բողոքի ցույցեր սկսեցին։ Պերմյակովին չհանձնեցին Ռուսաստանին, դատը կայացավ այստեղ, և նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման։

2016-17 թթ․ ռեժիսորները սկսեցին Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին պատմող ֆիլմի նկարահանումները։

Ֆիլմի միջազգային ցուցադրությունը տեղի ունեցավ Ռոտերդամում, իսկ օրեր առաջ էլ այն ցուցադրվեց Ռուսաստանում։

Categories
Վերջին լուրեր

ԹՈՒՄՈՅԻ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՏՈՐՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ ԵՎ ԿՈՄԻՏԱՍԻ ԴՈՒԵՏԸ

Կոմիտասը ստեղծել է հայկական երաժշտության փառահեղ անցյալը, իսկ Սերժ Թանկյանը ստեղծում է ներկան։ Միավորել անցյալն ու ներկան, մեկտեղել այս երկու հռչակավոր երաժիշտներին հաջողվել է Թումո տեխնոլոգիական կենտրոնի մուլտիպլիկատորներին ՝ Վեռոնիկա Ստեփանյանին և Լուսինե Պետրոսյանին։

ԹՈՒՄՈՅԻ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՏՈՐՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ ԵՎ ԿՈՄԻՏԱՍԻ ԴՈՒԵՏԸ

Մուլտֆիլմի ամբողջական տարբերակը կցուցադրվի հոկտեմբերին «ՌեԱնիմանիա» ամենամյա միջազգային կինոփառատոնի ժամանակ։ Իսկ այժմ հիանանք անհնարինով։

Categories
Վերջին լուրեր

ԱՅՍՕՐ «ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԵՐԳԻ ՎԵՀԱՓԱՌԻ» 150-ԱՄՅԱԿՆ Է

Այսօր Կոմիտասի՝ Սողոմոն Սողոմոնյանի ծննդյան օրն է։ Հանճարեղ հայը ծնվել է 150 տարի առաջ Քյոթահիա քաղաքում։

Սողոմոնի կյանքը լի է եղել ցավով ու տառապանքով։


Վաղ տարիքում նա կորցրել է ծնողներին (նրան մեծացրել է տատիկը), 1915 թվականին եղել է Հայոց ցեղասպանության ականատեսը, իսկ հետո ավելի քան 15 տարի հոգեկան խանգարումների պատճառով մնացել է հոգեբուժարանում, որտեղ էլ մահացել է։

Այսօր Կոմիտասի՝ Սողոմոն Սողոմոնյանի ծննդյան օրն է։ Հանճարեղ հայը ծնվել է 150 տարի առաջ Քյոթահիա քաղաքում։

Եվ որքան մեծ են եղել նրա տառապանքները, այնքան էլ մեծ է եղել նրա տաղանդը։ Վարդապետը հայ մշակույթի ամենանշանակալի կերպարներից մեկն է։ Հարյուրավոր երգեր, որոնք ստեղծել է Կոմիտասը և հայ բանահյուսությունը փրկել է վերացումից։ Կոմիտասը շրջել է գյուղեգյուղ և հավաքել ազգային երգեր։

Իզուր չէ, որ Սևակն իր «Անլռելի զանգակատուն» պոեմում Կոմիտասին անվանում է «մեր երգի Մեսրոպ Մաշտոց», «ամենայն հայոց երգի վեհափառ»։

Ով գիտի՝ էլ ինչ կհաջողեր ստեղծել Կոմիտասը, եթե Օսմանյան կայսրությունը չիրագործեր հայերի ահասարսուռ ջարդը։ Ասում են, որ տեսնելով այդ ամենը՝ Վարդապետը չկարողացավ դիմանալ, և նրա հոգեկան վիճակը օրեցօր վատթարացավ։


1919 թվականին Կոմիտասը հայտնվեց Փարիզի արվարձաններում գտնվող հոգեբուժարանում, որտեղ և կնքեց իր մահկանացուն։

Սակայն Վարդապետի ժառանգությունը կենդանի է և կապրի հավերժ։

Categories
Վերջին լուրեր

ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ` «ԱՐՄԵՆԻԱ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻՋԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սեպտեմբերի 22-ից 26-ը Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Այն Հայաստան է բերում աշխարհի տարբեր երկրներից հեղինակավոր երաժիշտների, ինչպես նաև երաժշտասեր զբոսաշրջիկների։

ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆ

Այս անգամ փառատոնի շրջանակներում ելույթ են ունենալու այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ, ինչպիսիք են ՝ Նիկոլայ Լուգանսկին, Ինգոլգ Վունդերը և Ջոնաթան Ռուզմանը։

Փառատոնը ստեղծվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ Նա պատմել է իր առաջիկա ծրագրերի մասին։

Խոսքն ինչպես փառատոնի, այնպես էլ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորի աշխատանքի մասին է, որը նա ստանձնել է վերջերս։ Սփոյլեր՝ Սերգեյի համար մեծ պատիվ է ղեկավարել այսպիսի մեծ նվագախմբով, բայց ընդմիշտ տեղափոխվել Մալթա նա չի ծրագրում։

Categories
Վերջին լուրեր

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հայկական արմատներով թուրք լուսանկարչի ցուցահանդեսը սկսել է շրջել ամբողջ աշխարհով մեկ դեռ ապրիլին: Նրա գլուխգործոցներով հիացել են Լոնդոնում, Փարիզում և Կիոտոյում։ Եվ ահա չորրորդ կանգառը ժամանակակից արվեստի մայրաքաղաք Նյու Յորքն է։

Ցուցահանդեսի մասին գրել են այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, ինչպիսիք են՝ The Times-ը, The Daily Mail-ը, Le Figaro-ն։ Բացի այդ, նա հայտնվել է Լոնդոնի թոփ-10 իրադարձությունների շարքում։

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հիմնականում ներկայացված են լինելու Գյուլերի՝ 1950-ական թվականների լուսանկարները, որոնց մեջ են այնպիսի հայտնի մարդկանց դիմանկարներ, ինչպիսիք են՝ Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Սոֆի Լորենը, Դասթին Հոֆմանը, Ինդիրա Գանդին, Ալֆրեդ Հիչկոկը և ուրիշներ։

Հաջորդ կանգառը Հռոմն է։ Դե իսկ Նյու Յորքում ցուցահանդեսը համընկավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի հետ, որն ակնհայտորեն կավելացնի այցելուների քանակը։ Իհարկե, Գլխավոր ասամբլեայի այցելուների։)

Categories
Վերջին լուրեր

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ ՍԻԴ ՀԵՅԳԸ

Դեռ երեկ ստացանք տխուր լուր․ 80 տարեկանում մահացել է հայկական արմատներով հոլլիվուդյան դերասան Սիդ Հեյգը (Սիդնի Էդդի Մոսիսյանը): Սիդը ծնվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, էլեկտրիկի ընտանիքում։ Նա սկսել է նկարահանվել ֆիլմերում 1960 թվականից։


Դերասանը խոստովանել է, որ իր տարբերվող արտաքինի պատճառով իրեն հաճախ են առաջարկել մարդասպանի կամ մոլագարի դերեր։ Բայց Հեյգը սիրում էր իր աշխատանքը, և հատկապես՝ սարսափ ֆիլմերում նկարահանվելը։ Դրա համար էլ զարմանալի չէ , որ Ռոբ Զոմբին միշտ նրան հրավիրում էր նրան իր պրոեկտներին մասնակցելու։

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ ՍԻԴ ՀԵՅԳԸ


Բայց այդ վիթխարի առնական մարմնի մեջ (չէ՞ որ Հեյգի հասակը 193 սմ էր) թաքնված էր արտիստի հոգին։ Բացի ֆիլմերից, այդ բարի և հսկա մարդը նվագում էր երաժշտական գործիքներ և պարում։


Սիդ Հեյգը նկարահանվել է մեծ թվով ֆիլմերում, դրանք ավելի քան 130 են։ Իսկ բոլորովին վերջերս էլ տեղի ունեցավ «Երեքը դժոխքից» ֆիլմի համաշխարհային պրեմերան։ Ֆիլմում Սիդը խաղում էր գլխավոր դերերից մեկը։

Հանգչե՛ք խաղաղությամբ, Կապիտա՛ն Սպոլտինգ։

Categories
Վերջին լուրեր

ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 55-ԱՄՅԱԿԸ

Նա գրեթե երբեք չի ժպտում։ Եթե դատենք նկարներից և ֆոտոներից, ապա կարող ենք մտածել, որ նա Հայաստանի ամենատխուր մարդկանցից է։ Բայց դա, մեղմ ասած, այդպես չէ։

Չէ՞ որ խոսքը Վահրամ Սահակյանի մասին է։ Մարդ՝ հիանալի հումորի զգացումով։ «Ոզնիներ» թատերախմբի հիմնադիր, գրող, պոետ, դրամատուրգ և դերասան։ Սա նաև այն մարդն է, ով չի վաեխեցլ պատռել անձնագիրը և շպրտել Ազգային ժողովի շենքի դիմաց, երբ նա ամաչում էր մեր իշխանությունից։

Ծնունդդ շնորհավո՛ր, պոետ և քաղաքացի։