Categories
Վերջին լուրեր

ՇՈՒՇԻՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՎՐՈՐԱ» ԱՌԱՋԻՆ ՖՈՐՈՒՄԸ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել: Այսօր մեկնարկեց կազմակերպության առաջին ֆորումը, իսկ այն  կավարտվի հոկտեմբերի 21-ին:

Ամեն ինչ սկսվեց Շուշիում. վերականգնումից հետո այնտեղ կբացվի հայտնի Գոհար տիկնոջ Վերին մզկիթը:

Առաջիկայում  տեղի կունենան չորրորդ ամենամյա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, «Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումը և այլ միջոցառումներ:

Օրինակ, հոկտեմբերի 17-ին Գյումրիում կանցկացվի երախտագիտության ֆլեշմոբ, որի ընթացքում  գյումրեցի մի քանի հազար դպրոցականներ ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց «Тhank you, world» (Շնորհակալությու՜ն, աշխարհ) բառերով իրենց յուրահատուկ ֆոտոուղերձը կհղեն աշխարհին: Ակցիան կոչված է ցույց տալու, թե որքան կարևոր է հումանիտար աջակցությունը նույնիսկ այսօր:

Միջոցառումների եզրափակիչ համերգը կանցկացվի Գյումրու Վարդանանց հրապարակում: Այնտեղ արդեն սկսվել է Հայաստանի պատմության մեջ ամենամեծ բեմի կառուցումը:

Աշնանային փառատոնների շքերթը Հայաստանում շարունակվում է: