Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԴԱՐՁԱՎ 93 ՏԱՐԵԿԱՆ

Ֆուտբոլի ու համաշխարհային սպորտի կենդանի լեգենդ Նիկիտա Սիմոնյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, դարձավ 93 տարեկան։

Նիկիտա Պավլովիչն առ այսօր մնում է Մոսկվայի «Սպարտակ»-ի լավագույն ռմբարկուն․ 160 գոլը դեռ երկար ժամանակ ոչ ոք չի գերազանցի։

Սիմոնյանը դադարեցրել է ֆուտբոլիստի իր կարիերան 1959 թվականին, բայց չի բաժանվել ֆուտբոլից։ Հիմա նա զբաղեցնում է ՌՖՄ (РФС) նախագահի տեղակալի պաշտոնն ու շարունակում է ծառայել ֆուտբոլին։

Ապրեք հավե՛րժ, Նիկի՛տա Պավլովիչ։