Categories
Վերջին լուրեր

ԼԻԼԻ ՄՈՐՏՈ. ՀԱՅ ԱՍՏՂԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Գաղտնիք չէ, որ կանայք մշտապես ձգտում են կատարելության։ Նրանք դիմում են պլաստիկ վիրաբույժի, ոճաբանի, դիետոլոգի, ֆիթնես-մարզչի, մի խոսքով՝ բոլոր նրանց օգնությանը, ովքեր կարող են նրանց արտաքին առավել գրավիչ դարձնել։ Ծայրահեղ դեպքում Instagram-յան դիմակներն են օգնության հասնում։


Դերասանուհի Լիլի Մորտոն, օրինակ, մշտապես ձգտնում է Բարբի տիկնիկի նմանվել։ Եվ չնայած, որ նա արդեն գտել է իր Կենին, կանգ առնել Մորտոյի մոտ արդեն չի ստացվում։

ԼԻԼԻ ՄՈՐՏՈ


Լիլիին մշտապես քննադատում են բոտքեսի հանդեպ չափազանց մեծ սիրո համար, բայց քննադատություններ էլ ավելի են ոգևորում նրան։ Լիլին պնդում է, որ շատ լավ գիտի իր չափը և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ կանգ կառնի։
Դե ինչ, ուրեմն խնդիր չկա (չնայած, որ Դոնալթելլա Վերսաչեն էլ էր ժամանակին այդպես ասում)։

Categories
Վերջին լուրեր

ՓՈՓ ԱՍՏՂ ՋՈՒՍԻ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Փոփ աստղ Ջուսը մեզ զարմացնում է ոչ միայն իր համարձակ տեսքով, այլ նաև կրակոտ երաժշտությամբ։ Վերջերս սկանդալային երգչուհին թողարկեց իր նոր «Շնորհավոր» երգի տեսահոլովակը։

Երգի անվանումը ամբողջությամբ արտահայտում է բովանդակությունը։ Երգչուհին ցանկացել է ստեղծել միանգամից տարբեր առիթներ շնորհավորելու երգ, ու, երևի այդ երգը երգչուհու համար կդառնա տարբեր առիթներին երգելու այցեքարտ։

ՋՈՒՍԻ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Ջուսի խոսքերով այս երգը տարբերվում է նրանով, որ իր մեջ խտացնում է Մերձավոր Արևելքի երկրների երաժշտական գործիքների հնչողությունը, որը ուղեկցվում է ռիթմիկ ակումբային երաժշտությամբ։ Տեսահոլովակը ստացվել է շատ վառ և այնտեղ կարելի է տեսնել նաև իրանցի ռեժիսոր Ինդիշին։

Շնորհավոր, Ջուս։