Categories
Վերջին լուրեր

ԻԿԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ

Զառանցանքի րոպե․․․


ԻԿԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի դեմ է հանդես եկել: Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել է Իսլամական կոնֆերանս կազմակերպության (չխառնել Իսլամական Պետության հետ… նրանք տարբեր շորեր են հագնում) գլխավոր քարտուղարի՝ Յուսեֆ ալ-Ուուսեյմինի հայտարարությունը։ Վերջինս դիմել է Երևանին՝ կոչ անելով «անհապաղ ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները»:

Մեկ այլ հետաքրքիր փաստ՝ այդ մարդիկ Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի վերաբերյալ հանդիպումներ են ունենում։

Անսպասելի է, բայց դե ևս մեկ հետաքրքիր փաստ՝ ԻԿԿ մշտական անդամների մեջ են մտնում ժողովրդավարության և հումանիզմի հետևորդ այնպիսի առաջատար երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Իրաքը, Ղազախստանը, Քատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Թուրքմենստանը և Պակիստանը․․․ՊԱԿԻՍՏԱՆԸ, ՔՅԱՄԱ՛Լ։

Այնտեղ, կարծես, հավաքվել են Հայաստանն ատողները․ մի կողմից՝ Արցախը օկուպացնողներն ու Հայաստանին պատերազմ հրահրողները, մյուս կողմից՝ Ցեղասպանություն իրականացնողները, իսկ երրորդից՝ Հայաստանը որպես պետություն չճանաչողները։

Կա՛նգ առ, մոլորա՛կ, իջնող կա։