Categories
Վերջին լուրեր

ՆՈՒԲԱՐ ՕԶԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՌԱՍ ԷԼ ԱՅՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սիրիական Ռաս Էլ Այն քաղաքը շրջապատված է թուրքական բանակով: Քրդերի, ասորիների, արաբների և հայերի զինված ջոկատները գրեթե առանց հանգստի պայքարում են թուրքերի բանակի հետ:

Նուբար Օզանյանի անվան գումարտակի մարտիկները կանգնել են հայկական համայնքի պաշտպանությանը:

Օզանյանի գումարտակն իր ամբողջ գոյության ընթացքում մեծ նշանակություն է տալիս հայոց լեզվի և մշակույթի պահպանմանը:

Բացի այդ օզանյանցիների գլխավոր խնդրիներից է թույլ չտալ, որպեսզի 1915 թվականի հայերի ցեղասպանությունը կրկնվի:

Չնայած մեծ կորուստներին և միջազգային դատապարտմանը՝ թուրքերը շարունակում են ոչնչացնել խաղաղ բնակչությանը։