Categories
#ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՅՍՕՐ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՈՐՅԱՅԻ ՀԵՐՈՍ ԱՇՈՏ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Աշոտ Զոհրաբյան ծնվել է Արարատի մարզի Այնթապ գյուղում։ 2009-2013 թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

Համալսարանն ավարտելուց հետո՝ նույն թվականին, լեյտենանտի կոչումով նշանակվել է դասակի հրամանատար ՊԲ N զորամասում։ 2015 թ․ ստացել է ավագ լեյտենանտի կոչում։

2016 թվականի ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման հետեւանքով Աշոտ Զոհրաբյանը մահացու վիրավորում է ստանում թշնամու դիպուկահար գնդակից։

Աշոտը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության» մեդալով և Արցախի «Մարտական ծառայության» մեդալով։

Categories
#ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ ԱՐՄԱՆ ԳԱԶԱՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 23 ՏԱՐԵԿԱՆ

Արմանը ծնվել է 1996 թվականին Արարատի մարզի Նիզամի գյուղում։

2016 թվականի ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ու ագրեսիայի հետևանքով ՀՀ ԶՈՒ-ն դիմել էր պատասխան հարվածի՝ թշնամուն պատճառելով մեծաքանակ կորուստներ:

ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ ԱՐՄԱՆ ԳԱԶԱՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 23 ՏԱՐԵԿԱՆ

Այն զորամասը, որտեղ ծառայել է Արմանը տագնապով միացել է Մեխակավանի (Ջեբրայիլ) դիրքերում մարտական ընկերներին: Արման Գազարյանը զինակցի՝ իր մտերիմ ընկեր Վարդան Ղռմաջյանի հետ պատերազմական օրերին փայլել իր մասնագիտական հմտություններով։

Բայց իր հարվածը հասցրեց բնությունը։ Հունիսի 7-ի, լույս 8-ի գիշերը տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու և սողանքի հետևանքով Վարդան Ղռմաջյանը և Արման Գազարյանը զոհվեցին:

Արման Գազարյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով:

Categories
Վերջին լուրեր

ԱՐՄԱՆ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետմահու պարգևատրել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Բուլղադարյանին Մարտական ծառայության մեդալով:

Արման Բուլղադարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Հուլիսի 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Արդյունքում Արմանը զոհվել էր դիպուկահարի փամփուշտից, ևս երկու զինվորներ ծանր վիրավորվել էին։

Արմանն ընդամենը 24 տարեկան էր։