Categories
#ՍՊՈՐՏ

INTEGRA FC: ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ ԵՎ ՎԵՐՑՐԵԼ ՆՐԱ ԳՈՏԻՆ

Գերմանիայում կայացավ երկրի մասշտաբով ամենահեղինակավոր մրցաշարի՝ ММА-ի առաջնությունը՝ Integra FC։

Եվ մեր մարտիկը՝ Արմեն Ստեփանյանը, ուղղակի հիացրեց իր անպարտելիությամբ։

Նա հաղթեց Integra FC-ի ներկա չեմպիոնին և վերցրեց նրա գոտին։ Ընդ որում,  հաղթեց ոչ թե սովորական մարտիկին, այլ իր սկզբունքային հակառակորդին՝ ադրբեջանցի Վուգարա Բախշիևին։

Մենամարտը տևեց ընդամենը 5 ռաունդ։ Մրցավարները հաղթանակը միաձայն շնորհեցին հայ մարտիկին։ Այս առճակատման մեջ ֆավորիտ էր համարվում ադրբեջանցի 34-ամյա մարտիկը, բայց երիտասարդ հայ մարտիկը՝ «Հայ առյուծ» մականունով, փառահեղ մենամարտ անցկացրեց և հաղթեց՝ դադարեցնելով քառակի հաղթանակ տոնած Վուգարի հաղթարշավը։ Ադրբեջանցին ստիպված էր հրաժեշտ տալ իր չեմպիոնական գոտուն։

INTEGRA FC: ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ ԵՎ ՎԵՐՑՐԵԼ ՆՐԱ ԳՈՏԻՆ

Սա 23-ամյա հայի 5-րդ հաղթանակն է ММА-ում՝ 3 պարտության դիմաց։ Հիմա Արմենը պետք է պահպանի տիտղոսը և, հավանաբար, Վուգարի հետ ռեվանշ ունենա։

Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՈՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ Է ԴԱՐՁԵԼ

Սամարայում ավարտվեց բռնցքամարտի Ռուսաստանի 2019 թվականի առաջնությունը: Մինչև 49 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Էդմոնդ Խուդոյանը Չելյաբինսկից։

Եզրափակչում 23-ամյա Էդմոնդը պետք է հանդիպեր Յակուտիայից Արտիշ Սոյանի հետ: Բայց Արտիշը հրաժարվեց մարտից վնասվածքի պատճառով:

Խուդոյանն առաջին անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն՝ ստանալով 500,000 ռուբլի մրցանակ և «Lada Vesta» մեքենա: Եվ ամենակարևորը` Խուդոյանը Ռուսաստանի հավաքականի հետ միասին հանդես կգա 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին։

Անհամբերությամբ ենք սպասում մեր չեմպիոնի նոր հաղթանակներին։

Categories
#ՍՊՈՐՏ Վերջին լուրեր

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆ ՉԻ ԳԱ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը թիմի ավագին հրավիրել է Հունաստանի հետ խաղի ժամանակ հավաքականին ոգևորելու և պարզապես աջակցելու համար։

Բայց Հենրիխը որոշել է Երևան չգալ, քանի որ չի ցանկանում կորցնել վերականգնողական պարապմունքների երեք օրերը։

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆ ՉԻ ԳԱ

Այդուհանդերձ, Միկին ներկա կլինի Իտալիա-Հայաստան խաղին, որը կկայանա Պալերմոյում նոյեմբերի 18-ին։

Նշվում է նաև, որ Հենրիխը լիովին պատրաստ կլինի «Ռոմա»-«Բրեշիա» խաղին, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին։

Categories
#ՍՊՈՐՏ Վերջին լուրեր

ՍԱՐԳԻՍ ԱԴԱՄՅԱՆԻ ԳՈԼՆ ՕԳՆԵԼ Է «ՀՈՖԵՆՀԱՅՄ»-ԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԵԼ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի գոլը Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության՝ Բունդեսլիգայի 11-րդ տուրում օգնել է «Հոֆենհայմ»-ին հաղթանակ տոնել:

Արտագնա խաղում «Հոֆենհայմ»-ը հանդիպել է «Քյոլն»-ի հետ: Առաջին կեսից հետո «Հոֆենհայմ»-ը պարտվում էր նվազագույն հաշվով, բայց 46-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Սարգիս Ադամյանը և 48-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ գեղեցիկ գոլ իրացնելով։

Ավելացված րոպեին «Քյոլն»-ի ֆուտբոլիստները խախտել են խաղի կանոններն Ադամյանի նկատմամբ: 11 մետրանոց հարվածը փայլուն իրացրել է Լոկարդին:

«Հոֆենհայմ»-ը հաղթել է 1:2 հաշվով: Այժմ «Հոֆենհայմ»-ը երկրորդն է մրցաշարային աղյուսակում:

Categories
#ՍՊՈՐՏ

ՍՊԻՏԱԿՑԻ ՌԱՖԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ Է ԴԱՐՁԵԼ

Ամստերդամում նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Հոլանդիայի բռնցքամարտի գլխավոր առաջնությունը՝ Ben Bril Memorial։ Չեմպիոնի տիտղոսի համար թեթև քաշում պայքարում էր Ռաֆայել Հարությունյանը։

10-ռաունդանոց մարտում նա հաղթել է արգենտինացի Դամին Լեոնարդու Յապուրին։ Մրցավարները միաձայն շնորհեցին նրան հաղթանակը։ Հիմա Ռաֆայելը Հոլանդիայի չեմպիոն է։

Հարությունյանը 31 տարեկան է, նա ծնվել է Սպիտակում 1988-ին։ Բայց հիմա Ռաֆայելն ապրում ու մարզվում է հոլանդական Դեն Բոշ քաղաքում։ Նա պրոֆեսիոնալ ռինգում հանդես է գալիս 2013 թվականից։ Ռաֆայելն իր անվան տակ ունի 13 հաղթանակ ու 3 պարտություն։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ

15-ԱՄՅԱ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ ԵՎ ՈՒՍԱՆՈՂ ՍԵՎԱԿԸ, ՈՎ ԵՐԱԶՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼ

15-ամյա Սևակ Բաղրամյանը ՀՀ ԱԻՆ  Ճգնաժամային Կառավարման Պետական Ակադեմիայի Քոլեջի 1-ին կուրսի ուսանող է։ Սևակը պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է․ սպորտով զբաղվում է 6 տարեկանից։ Նա լուրջ հաջողություններ է գրանցել այս սպորտաձևում և հայաստանյան առաջնությունների ժամանակ մի քանի մեդալներ է նվաճել։


Պատանի ըմբշամարտիկը կարևորում է ոչ միայն հաջողությունները սպորտում, այլև դասերում։ Ակադեմիայի քոլեջում նա գերազանց է սովորում, փորձում է լավագույնս օգտագործել հնարավորությունները՝ դասախոսներից գիտելիք ստանալու հարցում։

Սևակը դեռ մի քանի տարի պետք է սովորի Ակադեմիայում, բայց դրա հետ մեկտեղ դասերին զուգահեռ ամեն օր մոտ 3 ժամ ըմբշամարտով է զբաղվում։

Armlink-ի լրագրողն այցելել է ՀՀ ԱԻՆ  Ճգնաժամային Կառավարման Պետական Ակադեմիա, տեղում ծանոթացել քոլեջի աշխատանքներին և Սևակի գրանցած հաջողություններին թե՛ սպորտում, թե՛ դասերում։

Հիմա պատանի ըմբշամարտիկը մի նպատակ ունի․ ցանկանում է հերթով նվաճել Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի մեդալները։

Categories
#ՍՊՈՐՏ Վերջին լուրեր

ՀԱՅԱԶԳԻ ՄԱՐՏԻԿ ԷԴՄԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ UFC-Ի ՌԵՅԹԻՆԳԻ ԹՈՓ-10-ՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ

Հայազգի մարտիկ Էդմեն Շահբազյանը միջին քաշայինների կարգում UFC-ի ռեյթինգային ցուցակի թոփ-10-ում է հայտնվել։ Եվ դա շնորհիվ Բրեդ Թավերսի հետ մարտում տարած հաղթանակի։

Թդմենը մրցակցից առաջ է անցել ռեյթինգային ցուցակում։ Մինչ մարտը Շահբազյանը զբաղեցնում էր 13-րդ տեղը, իսկ Թավերսը՝ 11-րդ։ Այժմ հայ մարտիկը 10-րդն է, իսկ հավայացին՝ 13-րդը։

Նշենք, որ Էդմենը պարզապես փայում է UFC-ում։ Նա արդեն 3 հաղթանակ է տարել և բոլորը նոքաութով։

Առա՛ջ, Էդմե՛ն։ Սպասում ենք ռեյթինգային ցուցակի առաջին հնգյակում։

Categories
#ՍՊՈՐՏ

ԵՐԿՈՒ ՀԱՅԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ

Նոյեմբերի 13-ից 19 Ռուսաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնություն-2020 U-19-ի ընտրական փուլին։ Ուելսում կայանալիք մինի-մրցաշարում ռուսաստանցիները որակավորման էլիտար փուլ անցնելու համար կպայքարեն Կոսովոյի և Լեհաստանի հետ։

Մարզմանը մասնակցելու համար ռուսների մարզչական շտաբը ՝ Ալեքսանդր Կերժակովի գլխավորությամբ, հրավիրել է 23 խաղացողի:

Կազմում հայտնվել են նաև երկու հայեր։

Սա Էդգար Սևիկյանն է (նկարում՝ ձախից) իսպանական «Լևանտե»-ի երիտասարդական հավաքականից և Ստեփան Հովհաննիսյանը (նկարում՝ աջից) մոսկովյան «Սպարտակից»:

Categories
#ՍՊՈՐՏ

ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԵՂԻՆԱԿԱՈՐ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՌՈՒԲԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՈՍԿԻ ՆՎԱՃԵՑ

Նոյեմբերի 4-ին Գրոդնո քաղաքում կայացավ Alexander Cup 2019 ծանրամարտի վարկանիշային մրցաշարը, որը նվիրված էր օլիմպիական կրկնակի չեմպիոն Ալեքսանդր Կուրլովիչի հիշատակին:

+109 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Ռուբեն Ալեքսանյանը ՝ 411 կգ (180 + 231), իսկ Գոռ Մինասյանը, ով սովորաբար  գերազանցում էր նրան, այս անգամ գրավեց երկրորդ տեղը ՝ ընդհանուր առմամբ 410 կգ (190 + 220):

Բացի այդ, Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) նվաճեց բրոնզե մեդալ: Նա ընդհանուր առմամբ բարձրացրեց 343 կգ (161 + 182):

Իսկ կանանց մրցաշարում ՝ Իզաբելլա Յայլան (59 կգ) նվաճեց արծաթե մեդալ: Երկամարտում  նա հավաքեց 202 կգ (92 + 110):

Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ 9 ՄԵԴԱԼՆԵՐԸ ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ռումինիայի Կոնստանցա քաղաքում ավարտվեց բազկամարտի և պարա-բազկամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը մրցաշարում փայլուն է հանդես եկել՝ նվաճելով 9 մեդալ ՝ 7 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե:

Հայ մարզիկների մեդալները մեծահասակների հաշվարկում (տղամարդիկ):

Աշոտ Ադամյանը (60 կգ, ձախ ձեռք) — ոսկի։

Բարդագույն եզրափակչում, որը երկու անգամ ընդհատվել էր, Աշոտը հաղթել է վրացի մարզիկին։

Էմիլ Ամիրշադյան (70 կգ, ձախ ձեռք) – ոսկի։

Դավիթ Ստեփանյան (65 կգ, ձախ ձեռք) – արծաթ։

Արդյունքները պարա-բազկամարտում:

Խաչատուր Սարիբեկյան (PIUH 85, աջ ձեռք) – ոսկե մեդալ։

Սարգիս Ստեփանյան (Disabled Standing, ձախ ձեռք) – ոսկե մեդալ։

Սերոբ Աբրահամյան (PIUH 85 , ձախ ձեռքը) – ոսկե մեդալ։

Արդյունքները երիտասարդների հաշվարկում:

Դավիթ Դավիկյան (90 + կգ, աջ ձեռք) – ոսկե մեդալ։

Նույն Դավիթ Դավիկյանը (90 + կգ, ձախ ձեռք) – ոսկե մեդալ։
Արսեն Խաչատրյան (80+ կգ, ձախ ձեռք) – բրոնզե մեդալ։