Categories
Վերջին լուրեր

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ՆԱԽԱՇԵՄԻՆ ՓՈՐՁԱՐԿԵԼ ԵՆ ՆՈՐ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԸ

Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ի հնչյունների ներքո Վանաձորի սրտում փորձարկվեցին նոր կառուցվող շատրվանները, որոնք իրենց նախագծային բացառիկությամբ և լուսաձայնային էֆեկտներով  նախադեպը չունեն ողջ տարածաշրջանում։

Շատրավանների կառուցման ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով։

Շատրվանների պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 26-ին։ Այդ օրը նշվում է Վանաձոր քաղաքի օրը, որին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շատրվանների պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 26-ին

Փորձի տեսանյութը դիտելուց հետո պարզ է դառնում, որ Վանաձորին շուտով իսկապես նախանձելու են մոտ ու հեռու բոլոր հարևանները։