Categories
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Վերջին լուրեր

ՇԵՆԳԱՎԻԹ ԲԿ-ՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԲԱՐԴ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՐԿԵԼ ԵՆ 28-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԿՅԱՆՔԸ

Հոկտեմբերի 27-ին Շենգավիթ ԲԿ-ում արտակարգ իրավիճակ էր․ հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա մի երիտասարդ՝ կտրած-ծակած գործիքի վնասվածքով։ Երիտասարդի մոտ շոկային վիճակ էր, առկա էր ներքին արյունահոսություն, կորցրել էր մոտ 2 լիտր արյուն։ Բժիշկները, ժամանակ չկորցնելով, հիվանդին տեղափոխել էին վիրահատարան և անցել գործի։ Վիրահատության ընթացքում պարզվել էր, որ հիվանդի մոտ առկա էր սրտի և լյարդի վնասում։ Կատարվել էր կրծքավանդակի հատում, երիտասարդին շտապ վիրահատել էին։ Բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը և բարեհաջող ավարտել այդ բարդ վիրահատությունը։

Տղայի վիճակը այժմ բավարար է և նա այսօր պատրաստվում է արդեն դուրս գրվել։

Իսկական հերոսներ են մեր բժիշկները։

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ԲԺԻՇԿՆԵՐԸ ՓՐԿԵԼ ԵՆ ՀԱԶՎԱԴԵՊ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ 2-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ

Դավիթը 2 տարեկան է։ Ծնվելուց միայն երկու ամիս անց է դուրս գրվել հիվանդանոցից․ մինչ այդ վերակենդանացման բաժանմունքում է եղել։
Բայց դե դուրս գրվելուց հետո էլ միայն 2 շաբաթ է հասցրել լինել տանը։ Առողջական վիճակը վատացել է, և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Մուրացան» ԲԿ։

Երկար ստուգումներից հետո պարզվել է, որ փոքրիկի մոտ առկա է Հայաստանում հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ ձայնաճեղքի լուսանցքի նեղացում։

Երեխայի հիվանդությունը Հայաստանում տարածված չէ, այդ պատճառով երկրում երկար տարիներ հնարավոր չի եղել բուժել: Բայց այժմ այն արդեն հնարավոր է։

Երեխայի հիվանդությունը Հայաստանում տարածված չէ, այդ պատճառով երկրում երկար տարիներ հնարավոր չի եղել բուժել: Բայց այժմ այն արդեն հնարավոր է։

Վերջերս տեղի բժիշկները Մոսկվայից ժամանած պրոֆեսոր Ալեքսանդր Ռազունովսկու հետ միասին վիրահատեցին Դավիթին։ Նրանք կատարեցին կոկորդի պլաստիկ վիրահատություն և Դավիթի կյանք պարգևեցին։ Փոքրիկն այժմ տանն է, անցել է կյանքի բնականոն հունին։

Իսկ Դավիթի ծնողները շատ գոհ են և երջանիկ։ Նրանք անչափ շնորհակալ են բժիշկներին։