Categories
Վերջին լուրեր

103-ԱՄՅԱ ՀԱՅԱԿԱՆՈՒՇ ՏԱՏԻԿԸ ՊԱՏՄԵԼ Է ԻՐ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՏՎԵԼ

Արարատի մարզի Աբովյան գյուղում է ապրում Հայկանուշ տատիկը։ Նա 103 տարեկան է։ Այս տարիքին էլ դեռ աշխույժ է, սիրում է ասել-խոսել, պատմել իր անցյալի մասին, կիսվել իր փորձով։

Արմատներով Մարտունուց է, 2010 թվականին է ընտանիքի հետ տեղափոխվել Աբովյան։

Երիտասարդ տարիներին աշխատել է, ամեն ինչ արել է գյուղում։ Բայց երբ 24-ամյա որդին մահացավ, այլևս դադարեց կոլխոզում աշխատել։

Արմատներով Մարտունուց է, 2010 թվականին է ընտանիքի հետ տեղափոխվել Աբովյան

Հիմա էլ առողջ է, բողոքներ չունի, միայն տեսողությունն է վատացել։ Դուստրը պատմում է, որ մինչ անցյալ տարի ինքնուրույն տեղաշարժվում էր, օգնում էր տան գործերում։

Հայկանուշ տատիկը մեզ հետ զրույցում կիսվել է իր փորձով, խորհուրդներ է տվել երիտասարդներին և գյուղացի կանանց։

Categories
Վերջին լուրեր

103-ԱՄՅԱ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՏԱՏԻԿԻ ՄԱՂԹԱՆՔԸ․ ԱՅՍՕՐ ԳՅՈՒՂԱՑԻ ԿԱՆԱՆՑ ՕՐՆ Է

Հոկտեմբերի 15-ը գյուղացի կանանց միջազգային օրն է։ Այն կանանց, որ զօրուգիշեր չարչարվում են դաշտերում, որ զրկված են բազմաթիվ հարմարություններից, սակայն շարունակում են կրել իրենց ուսերին գյուղական կյանքի ծանր բեռը։

Աբովյան գյուղի 103-ամյա բնակիչ Հայկանուշ տատիկը լսելով չէ, որ գիտի ծանր կյանքի մասին։ Սակայն հայ տատիկը միշտ շարունակում է ժպտալ ու երբեք չի հանձնվում։

Աբովյան գյուղի 103-ամյա բնակիչ Հայկանուշ տատիկը լսելով չէ, որ գիտի ծանր կյանքի մասին

Նա իր մաղթանքն է հղել բոլոր հայ գյուղացի կանանց։