Categories
Վերջին լուրեր

ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒՄ Է ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼՈՎ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ լրագրողներին առաջարկել էր խումբ կազմել և միանալ իրեն՝ ճանապարհորդելու Արփա-Սևան երթուղով։

Դա մեզ բոլորիս հայտնի թունելն է։ Երթուղին էքստրեմալ է՝ 48․3 կմ․, ինչի մասին նախարարը նախազգուշացրել էր։ Նպատակն է ուսումնասիրել իրավիճակը և վեր հանել խնդիրները։

ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒՄ Է ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼՈՎ


Տղամարդն ասաց, տղամարդն արեց։ Արդեն իսկ առավոտյան նախարարը մտել է թունել և այս պահին, հավանաբար, պիտի որ ավարտին հասած լինի։ Այսպես ասած՝ թունելի վերջում լույս է տեսել։

Categories
Վերջին լուրեր

ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Արցախի հողը թեպետ բերրի է, բայց և ջրի կարիք ունի։ Եվ ահա վերջապես այնտեղ սկսվել է «դարի շինարարությունը» ՝ ջրանցքի կառուցումը։ Այն միացնելու է երկու սահմանամերձ կետեր ՝ Մատաղիսը և Մարտակերտը։

Ջուրը Սարսանգի ջրամբարից նոր ջրանցքով կանցնի 5 ՀԷԿ-ով։ ՀԷԿ-երը կարտադրեն ժամում 200 մլն կիլովատ էներգիա։ Նախատեսված է, որ այդ ջրով ոռոգվելու է ավելի քան 10000 հեկտար անջրդի հող, միանգամից Արցախի երեք շրջան սկսելու են ապրել նոր կյանքով։ Այս հրաշալի նորությունը սահմանի հակառակ կողմում զայրացրել է բազմաթիվ օգտատերերի։
Արցախը ծաղկում է օր օրի։

Նախատեսված է, որ այդ ջրով ոռոգվելու է ավելի քան 10000 հեկտար անջրդի հող, միանգամից Արցախի երեք շրջան սկսելու են ապրել նոր կյանքով։ Այս հրաշալի նորությունը սահմանի հակառակ կողմում զայրացրել է բազմաթիվ օգտատերերի։
Արցախը ծաղկում է օր օրի։