Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԼԱՎՐՈՎԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Նախարարը ծաղկեպսակ է դրել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Լավրովն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Այտեղ պատվո հյուրերի հուշամատյանում նախարարը թողել է հետևյակ գրառումը. «Շնորհակություն բոլորին, ովքեր պահում են այդ հիշողությունը և անում ամեն ինչ, որ հայ ժողովրդի ողբերգությունը երբեք չմոռացվի: Իսկ մենք պետք է այնպես անենք, որ նման բան ոչ մի տեղ չկրկնվի»:

Այնուհետև Ծիծեռնակաբերդի հիշատակի ծառուղում Լավրովը ջրել է այն եղևնին, որը տնկել էր դեռ 2007 թվականին:

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՃԱՆԱՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լորդ Արա Դարզին, ով 2007 թվականից հանդիսանում է Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի անդամ, ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը և իր վրդովմունքն է հայտնել բրիտանական կառավարության կողմից նման ճանաչման բացակայության կապակցությամբ:

Արա Դարզին հայտնի վիրաբույժ և քաղաքական գործիչ է։ Ծնվել է Բաղդադում՝ Հայոց ցեղասպանությունից տեղահանված հայերի ընտանիքում։

Արա Դարզի

«Որպես առաջին հայը՝ բրիտանական խորհրդարանում, ես ուրախ եմ անցած շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունից` ճանաչելու մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Բայց ես հիասթափված եմ մնում բրիտանական կառավարությունից, ով մերժում է ընդունել մոտ 1,5 միլիոն հայերի սպանդը», – ասում է պրոֆեսոր Արա Դարզին The Guardian-ին ուղղված նամակում:

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈԲԵՐՏ ՄԵՆԵՆԴԵՍՆ ԱՄՆ ՍԵՆԱՏԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատին ուղղված իր ելույթում խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի հարձակումները սիրիական քրդերի վրա։ Նա նաև նշել է, որ Անկարայի գործողությունները ողջ տարածաշրջանում անընդունելի են։

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA)՝ Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ Սենատը պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին։

Նա նաև հիշեցրել է, թե ինչպես են Էրդողանի թիկնապահները հարձակվել Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա՝ նշելով, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Թուրքիան անում է ամեն ինչ կանխելու համար Սենատում նմանատիպ բանաձևի ընդունումը:

Ըստ Մենենդեսի՝ Անկարան գիտի, որ եթե բանաձևը քվեարկության դրվի, այն, անշուշտ, կընդունվի:

Categories
#ՊԱՏԱՀԱՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼ` ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ԿՈՂՄՈՒՄ․ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆ

Մեր սիրելի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը շարունակում է իր պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Իր մտքերով նա կիսվել է NewEurope ամսագրի համար գրած հոդվածում։

Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը մարդկության դեմ կատարած իր ոճրագործությունների նկատմամբ ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում, ապացուցում է, որ այն պետություն է առանց արժանապատվության։

«Ամբողջ աշխարհի հայերը շոկի մեջ էին, երբ տեսան Սիրիայում քրդական ուժերի ու խաղաղ բնակիչների ռմբակոծությունը։ Դա նման էր հարյուր տարվա վաղեմություն ունեցող ցեղասպանությունը վերապրելուն», – գրում է Թանկյանը:

«Մենք երկար տարիներ պայքարում ենք ցեղասպանության ճանաչման համար: Առաջիկա օրերին և ամիսներին մենք կշարունակենք պայքարել Սենատում բանաձևի ընդունման համար», – շարունակում է երաժիշտը:

Թանկյանը հավատում է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է կարևոր պատմական օրինակ ծառայի բոլորի համար:

Categories
#ՊԱՏԱՀԱՐ #ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԴԵՄՈԿՐԱՏ ԻԼՀԱՆ ՕՄԱՐԸ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ <<ՁԵՌՆԱՊԱՀ ՄՆԱԼՈՒ>> ՀԱՄԱՐ

Միացյալ Նահանգներում թափ է հավաքում ծագմամբ Սոմալիից ամերիկացի ՝ Իլհան Օմարի շուրջ սկանդալը, որը ներկայացնում է Դեմոկրատներին Ներկայացուցիչների պալատում: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի քվեարկության ընթացքում Օմարը երեք ձեռնպահ քվեարկողներից  մեկն էր:

Զայրույթը հիմնականում պայմանավորված էր Օմարի երկակի ստանդարտներով: Ի վերջո, նա առաջին հերթին գիտի, թե ինչ  է քաղաքացիների զանգվածային մահը և զրկումը: Նա մանկության տարիներից մի քանիսը անցկացրել է փախստականների ճամբարում: Իսկ Ամերիկայում, որը հյուրընկալաբար պատսպարեց Օմարին, սոմալիացին դարձավ առաջին մուսուլմանը Կոնգրեսի պատմության մեջ:

Օմարին նույնիսկ դատապարտել է էթնիկ թուրք, հայտնի բասկետբոլիստ Էնես Կանտերը, ով հայտարարել է, որ կինը, ըստ երևույթին, պարզապես աշխատավարձ է ստանում բռնապետ Էրդողանից: Եվ նա ճիշտ է: Գրառումները ցույց են տալիս, որ վերջերս մի կին 1,500 ԱՄՆ դոլարի չափով նվիրատվություն ստացավ թուրքական էրդողանամետ լոբբիից: Իսկ Օմարի և Էրդողանի բարեկամությունը հայտնի է եղել վաղուց, և երբևէ առանձնապես թաքնված չի եղել:

Այո, նա դեմ է քվեարկել նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներին: Միակը դեմոկրատների մեջ …

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՆ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն, ինչպես և ակնկալվում էր, թուրքական կողմից քննադատությունների է արժանացել։

Անկարան դատապարտել է բանաձևի ընդունումը ՝ համարելով այն զուրկ որևէ պատմական կամ իրավական հիմքից։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն առաջիններից եղավ, ով արձագանքեց այս որոշմանը։ Նա իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ տեղի ունեցածը կապելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ:

Չավուշօղլուն մասնավորապես գրել է․ «Նրանք, որոնց ծրագրերը ձախողվել էին, դիմում են հնացած բանաձևերին: Շրջանակները, որոնք հավատում են, թե այս կերպ կարող են վրեժ լուծել, սխալվում են: Պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այս ամոթալի որոշումը ոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ սա անիմաստ քաղաքական քայլ է, որի միակ հասցեատերերը հայկական լոբբին և հակաթուրքական խմբերն են։

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։ Հետաքրքիր է, որ բանաձևն ընդունվել է հենց Թուրքիայի Հանրապետության 96-րդ տարեդարձի օրը։

Թուրքիան այնքան «թքած ունի» բանաձևի ընդունման վրա, որ ողջ օրն այնտեղ բոլորը հիստերիայի մեջ են։

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵնց Թուրքիայի Հանրապետության հռչակման օրը՝ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ՝ 405 կողմ, 11 դեմ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ընդունման գործընթացում տարիներ շարունակ իրենց մեծ ավանդն են ունեցել սփյուռքի մեր հայրենակիցները՝ տանելով լայնածավալ աշխատանքներ հասարակական ու քաղաքական կյանքում:

Շնորհակալ ենք բարի կամքի բոլոր մարդկանց:

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երեկ Հայաստան է ժամանել Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությունը։ Իսկ այսօր արքայազնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:

Արքայազնը ծաղկեպսակ դրեց հուշարձանի, ապա ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հետո պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության_թանգարան, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմության մանրամասներին:

Այցի ավարտին Ռումինիայի արքայազն Ռադուն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Categories
Վերջին լուրեր

CNN-Ի ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ԿՈՆԳՐԵՍՄԵՆ ԹԵԴ ԼՅՈՒՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ամենահեղինակավոր հեռուստաալիքներից մեկով՝ CNN-ով, կոնգրեսական Թեդ Լյուն կոչ է արել Միացյալ Նահանգներին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։

«Մենք պետք է ոչ միայն սանկցիաներ կիրառենք Թուրքիայի նկատմամբ, այլև ժամանակն է, որ պաշտոնապես ճանաչենք Հայոց Ցեղասպանությունը»,- CNN-ի  Situation Room հաղորդաշարի շրջանակներում ասել է Լյուն։

Ավելի վաղ այս շաբաթ նա թվիթերում նման մի գրառում ևս կատարել էր։

Ավելի վաղ այս շաբաթ նա թվիթերում նման մի գրառում ևս կատարել էր։

«Հիմա լավ ժամանակ է Միացյալ Նահանգների համար ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Երկար ժամանակ է, ինր Դոնալդ Թրամփի նման նախագահները, չափազանց վախենում էին ընդունել այս պատմական ճշմարտությունը Թուրքիայի հանդեպ ունեցած հարգանքից ելնելով։ Թուրքիան այլևս արժանի չէ մեր հարգանքնին կամ մեր օգնությանը»,- մասնավորապես գրել էր  քաղաքական գործիչը։